Ալֆրեդո, Ալֆրեդո իտալ.՝ Alfredo Alfredo | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | սեպտեմբերի 22, 1972[2], դեկտեմբերի 22, 1972[2], դեկտեմբերի 28, 1972[2], մարտի 1, 1973[2], մարտի 8, 1973[2], մարտի 9, 1973[2], ապրիլի 26, 1973[2], հուլիս 1973[2], հուլիսի 26, 1973[2], օգոստոսի 10, 1973[2], օգոստոսի 24, 1973[2], հոկտեմբերի 6, 1973[2], դեկտեմբեր 1973[2], դեկտեմբերի 17, 1973[2], օգոստոսի 22, 1974[2] և փետրվարի 24, 1975[2] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Պիետրո Ջերմի[1] |
Սցենարի հեղինակ | Պիետրո Ջերմի և Լեոնարդո Բենվենուտի[3] |
Դերակատարներ | Դասթին Հոֆման, Ստեֆանիա Սանդրելլի, Կառլա Գրավինա, Դուիլիո դել Պրետե, Դանիկա լա Լոջիա, Կլարա Կոլոզիմո, Ջինո Բագետտի, Սարո Ուրձի, Էմանուելա Ֆալլինի, Վիտորիո Դուզե, Մարիո Ֆրերա, Ռենցո Մարինիանո, Ջիաննի Ռիցցո, Էնցո Կանավալե[3], Ֆրանչեսկո Դ'Ադա[3], Ջիաննի Պուլոնե[3], Անդրե Ֆուշե[3], Սանդրո Դորի[3], Էտորե Ջերի[3], Ջուզեպպե Կարաչիոլո[3] և Լորեդանա Մարտինես[3] |
Օպերատոր | Այաչե Պարոլին |
Երաժշտություն | Կառլո Ռուստիկելլի |
Պատմվածքի վայր | Ասկոլի Պիչենո |
Տևողություն | 110 րոպե և 115 րոպե |
«Ալֆրեդո, Ալֆրեդո» (իտալ.՝ Alfredo, Alfredo), 1972 թվականին նկարահանված իտալական կինոկատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորը Պիետրո Ջերմին է։ Գլխավոր դերում խաղում է ամերիկացի դերասան Դասթին Հոֆմանը, որին ձայնագրել է իտալացի դերասան Ֆերուչո Ամենդոլան[4]։
Ֆիլմի գլխավոր հերոսը իտալացի Ալֆրեդոն է։ Վերջինս բանկի սովորական ծառայող է։ Ալֆրեդոն ամուսնանում է մի գեղեցիկ կնոջ՝ Մարիա Ռոզայի հետ, սակայն այդ ամուսնությունը այնքան էլ հաջողակ չի լինում։ Կյանքը Ալֆրեդոյի համար դառնում է անտանելի։ Բացի դրանից, Մարիան նաև սարսափելի խանդոտ է։ Որոշ ժամանակ անց Ալֆրեդոն ծանոթանում է Ռոզայի հակապատկերի՝ Կարոլինայի հետ։ Նրանց միջև բուռն սիրավեպ է ծավալվում, սակայն, Ալֆրեդոյի մոտ կրկին սկսվում ե ձախորդ օրերը[5]...
Դերասան | Դեր |
---|---|
Դասթին Հոֆման | Ալֆրեդո |
Ստեֆանիա Սանդրելլի | Մարիա Ռոզա Կարավանի |
Կարլա Գրավինա | Կարոլինա |
Կլարա Կոլոզիմո | Կարոլինայի մայրը |
Լուիջի Բագետի | Ալֆրեդոյի հայրը |
Դանիկա լա Լոջա | Մարիա Ռոզայի մայրը |
Վիտորիո Դուզե | դատավոր |
|