Ահմադ Ավադ իբն Աուֆ أحمد عوض بن عوف | |||
| |||
---|---|---|---|
2019 ապրիլի 11 - 2019 ապրիլի 12 | |||
Նախորդող | Օմար ալ-Բաշիր (որպես Սուդանի նախագահ) | ||
Հաջորդող | Աբդել Ֆաթահ ալ-Բուրհան | ||
| |||
2019 փետրվարի 23 - 2019 ապրիլի 11 | |||
Նախորդող | Բաքրի Հասան Սալեհ | ||
| |||
2015 օգոստոսի 23 - 2019 ապրիլի 14 | |||
Նախորդող | Մուսթաֆա Օսման Օբեիդ Սալիմ | ||
Հաջորդող | Աբու Բաքր Մուսթաֆա | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Ազգություն | Սուդան | ||
Ծննդյան օր | ոչ վաղ քան 1954 և ոչ ուշ քան 1957 | ||
Ծննդավայր | Qerri, Խարթում, Սուդան[1] | ||
Քաղաքացիություն | Սուդան |
Ահմադ Ավադ իբն Աուֆ (արաբ․՝ أحمد عوض بن عوف,ոչ վաղ քան 1954 և ոչ ուշ քան 1957, Qerri, Խարթում, Սուդան[1])), Սուդանի պետական, քաղաքական ու ռազմական գործիչ։ Սուդանի առաջին փոխնախագահ 2019 թվականի փետրվարի 23-ից մինչև ապրիլի 11-ը[2]։ Նաև զբաղեցրել է Սուդանի պաշտպանության նախարարի պաշտոնը (2015 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2019 թվականի ապրիլի 14-ը)[3]։
Աուֆը զբաղեցնում էր ռազմական հետախուզության պետի, ինչպես նաև շտաբների պետերի միացյալ կոմիտետի նախագահի պաշտոնը, մինչև 2010 թվականի հունիսին աշխատանքից չազատվեց խոշոր ռազմական վերադասավորումների արդյունքում[4]։ Բանակում ծառայությունից հետո աշխատել է ՆԳՆ-ում։ 2011 թվականին մասնակցել է Էրիթրեայի հետ բանակցություններին, Եգիպտոսում եղել է հյուպատոս դեսպանատանը, սկսած 2012 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է Օմանում Սուդանի դեսպանի պաշտոնը[5]։
Աուֆը այն մարդկանց ցանկում էր, որոնց վրա 2007 թվականին Միացյալ Նահանգները սանկցիաներ կիրառեցին, քանի որ նրանց մեղադրում են Դարֆուրի պատերազմի ժամանակ ջանջավիդների հետ կապ ունենալու մեջ[6][7]։
2019 թվականի փետրվարի 23-ին Աուֆը նշանակվեց Սուդանի առաջին փոխնախագահ, մասսայական ցույցերի հետևանքով նախագահ Բաշիրի կողմից կառավարության լուծարման արդյունքում, այդ պաշտոնում հաջորդելով Բաքրի Հասան Սալեհին[2]։
Ապրիլի 11-ին երկրում Աուֆի գլխավորությամբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։
Ապրիլի 12-ին հրաժարական է տվել զինված ուժերի միասնության պահպանման համար, գեներալ Աբդել Ֆաթթահ Բուրհանին անվանելով իր իրավահաջորդ[8]։