Ամբրոջո Կոնտարինի (Contarini) (1429 [ 1] [ 2] [ 3] […] , Վենետիկ , Վենետիկի հանրապետություն [ 3] - 1499 [ 1] [ 2] [ 3] […] , Վենետիկ , Վենետիկի հանրապետություն [ 4] [ 3] ), Վենետիկի հանրապետության դիվանագետ և ճանապարհորդ ։ 1474 թվականի փետրվարին ուղարկվել է Թավրիզ ՝ ակկոյունլուների տիրակալ Ուզուն-Հասանի մոտ՝ Վենետիկի հետ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու առաջարկությամբ։ 1474 թվականին անցել է Հայաստանով ։ Թավրիզից վերադառնալիս այցելել է Մոսկվա (1475 թվականի սեպտեմբեր-1476 թվականի հունվար), ուր նրան ընդունել է Իվան III Վասիլևիչ ցարը ։ 1487 թվականին Ամբրոջո Կոնտարինին հրատարակել է ուղեգրություն, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Պարսկաստանի , Անդրկովկասի , Ռուսաստանի , Լեհաստանի , Ղրիմի և Աստրախանի խանության մասին։
Viaggio al signor Usun Hassan re di Persia , 1487
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://digitale.beic.it/primo_library/libweb/action/search.do?fn=search&vid=BEIC&vl%283134987UI0%29=creator&vl%28freeText0%29=Contarini%20Ambrogio
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Istituto centrale per il catalogo unico EDIT 16: censimento nazionale delle edizioni italiane del XVI secolo (իտալ.) — Roma : ICCU , 2000.
↑ 4,0 4,1 4,2 Контарини Амброджо // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 582 )։