Ամերիկյան ողբերգություն անգլ.՝ An American Tragedy | |
---|---|
Հեղինակ | Թեոդոր Դրայզեր |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | քրեական վեպ և նատուրալիզմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1925 |
Նկարագրում է | Նյու Յորք |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Horace Liveright |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբերի 17, 1925 |
Թարգմանիչ հայերեն | Ս. Ալեմյան, Հ. Բարսամյան |
Հրատարակում հայերեն | Երևան։ Հայպետհրատ, 1953. - 2 հ. - հ.1 (1953, 557 էջ) - հ.2 (1953, 381 էջ) |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/theodore-dreiser/an-american-tragedy |
Պարգև(ներ) | |
An American Tragedy Վիքիպահեստում |
Ամերիկյան ողբերգություն (անգլ.՝ An American Tragedy), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպը։ Հրատարակվել է 1925 թվականին։ Համարվում է 20-րդ դարի անգլերեն լավագույն արձակ ստեղծագործություններից մեկը։ Սյուժեն հիմնված է 1906 թվականին Չեստեր Ջիլեթի կողմից իր ընկերուհու՝ Գրեյս Բրաունի սպանության վրա։ Լույս տեսնելուց հետո վեպն ունեցավ մեծ հաջողություններ ընթերցողների շրջանակում։ Հոերս Լիվրայտը՝ վեպի կազմողը, հանդես եկավ որպես վեպի հիման վրա 1926 թվականի թատերական ներկայացման պրոդյուսեր։
Վեպում Դրայզերը նորովի է ներկայացնում սովորական մարդու կյանքի դառնությունները ու դժբախտությունները, որոնք այդքան հոգեհարազատ էին իրեն։
1953 թվականին վեպը թարգմանվել է հայերեն[1]։
Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։
Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից։ Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում։ Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես նկատում է, որ նա շատ գռեհիկ և կոպիտ է և ընդհանրապես նման չէ այն աղջկան, ում մասին նա երազել է), սակայն Քլայդը չի կարողանում մերժել նրան։
Մի անգամ Քլայդն ընկերների հետ մեքենայով քաղաքից դուրս է գնում։ Ետ վերադառնալիս շատ են շտապում, քանի որ ուշանում էին աշխատանքից․ խաչմերուկներից մեկի վրա մի աղջկա վրաերթի են ենթարկում։ Հետապնդումից խուսափելու համար փախչում են բոլորը, այդ թվում նաև Քլայդը։ Հաջորդ օրը թերթերը հայտնում են վթարի մասին։ Աղջիկը մահացել է, իսկ կալանավորված Սպարսերը տվել է իր ընկերների անունները։ Խուսափելու համար ձերբակալումից Քլայդը հենց նույն օրը ապրանքատար գնացքով հեռանում է քաղաքից։
Երեք տարի Քլայդը ուրիշի անվան տակ թաքնվում է բոլորից փոքրիկ քաղաքում և անում է սև աշխատանք, որի համար ստանում է գրոշներ։ Մի օր Չիկագոյում հանդիպում է իր ծանոթներից մեկին՝ Ռետերերին։ Ռետերերինը տեղավորում է Քլայդին Յունիոն ակումբում որպես փոստատար։ Նա գոհ է իր նոր կյանքից։ Սակայն մեկ տարի անց Չիկագոյում Քլայդը հանդիպում է հորեղբորը, ով ֆաբրիկայի տեր է։ Հորեղբայրը եղբոր ընտանիքի հետ վաղուց կապ չի պահպանել։ Սեմուել Գրիֆիտսը զարմիկին առաջարկում է ոչ ծանր աշխատանք իր ֆաբրիկայում։ Քլայդը գնում է Լիկուրգ (Նյու Յորք), որտեղ բնակվում է հորեղբայրը։
Սեմյուել Գրիֆիթսի որդին՝ Հերբերտը, սառն է ընդունում նոր ազգականին և տեսնելով, որ նա չունի մասնագիտություն, տալիս է ծանր ու անհեռանկար աշխատանք։ Քլայդը սկսում է ամեն բան զրոյից։ Քլայդը հրավեր է ստանում ընտանեկան ճաշի։ Այստեղ ծանոթանում է երիտասարդ գեղեցկուհիներ Բերտինա Քրենսթոնի և Սոնդրա Ֆինչլիի հետ։ Հոր կարգադրությամբ Հերբերտն ավելի բարձր ու հեշտ աշխատանք է գտնում Քլայդի համար։ Նա զբաղվում է գրագրությամբ։ Հերբերտը զգուշացնում է, որ հատկապես կանանց հետ հարաբերություններում Քլայդը պիտի իրեն զուսպ պահի։
Ֆաբրիկան նոր պատվերներ է ստանում և ստիպված է ընդլայնել աշխատակազմը։ Աշխատանքի է ընդունվում երիտասարդ Ռոբերտա Օլդենը, որի հմայքին Քլայդը չի կարողանում դիմանալ։ Նրանք սկսում են հանդիպել և Ռոբերտան դժվարությամբ է պահում իր կուսական բարեպաշտությունը։ Այդ ընթացքում Քլայդը սկսում է հանդիպել նաև Սոնդրա Ֆինչլիի հետ։ Սոնդրա Ֆինչլին հարուստ հարսնացու է, որը մեծ հետաքրքրություն է տածում Քլայդի հանդեպ և նրան հրավիրում է Լիկուրգի երիտասարդ վերնախավի երեկույթներից մեկին։ Նոր տպավորությունների ֆոնի վրա Ռոբերտայի հմայքը Քլայդի աչքերում սկսում է խամրել։ Հենց այդ ժամանակ Ռոբերտան, զգալով, որ Քլայդը սառում է նրա նկատմամբ, տրվում է նրան։
Սակայն Սոնդրա Ֆինչլին չի կորչում նրա կյանքից։ Նա շարունակում է ծանոթացնել Քլայդին իր միջավայրի հետ։ Ռոբերտան տառապում է խանդից և բացի այդ պարզվում է, որ հղի է։ Քլայդը կորցնում է գլուխը, երբ իմանում է դրա մասին։ Դեղերը չեն օգնում ազատվել պտուղից, իսկ բժիշկը հրաժարվում է վիրահատություն անել։ Ամուսնանալ Քլայդը չի ուզում։ Ռոբերտան մտադիր է պատմել ամեն բան Քլայդի հորեղբորը, բայց դա կնշանակի նրա համար ամեն կարիերայի ավարտ։ Քլայդը խոստանում է կամ բժիշկ գտնել, կամ ամուսնանալ նրա հետ։
Քլայդի աչքով է ընկնում թերթի մի հոդված, որը պատմում է դժբախտ պատահարի մասին։ Վարձու նավակով լճային զբոսանքի գնացած զույգը չի վերադառնում։ Գտնվում է միայն շուռ եկած նավակը և կնոջ մարմինը։ Քլայդի վրա այս պատմությունը ուժեղ ազդեցություն է թողնում, մանավանդ, որ նա ստանում է Ռոբերտայի հերթական նամակը, որտեղ Ռոբերտան սպառնում է այցելել իր հորեղբորը և ամեն բան պատմել։
Հրավիրում է աղջկան լճային զբոսանքի։ Երբ աղջիկը մոտենում է նրան և հարցնում, թե ինչ է եղել, Քլայդը հարվածում է նրան ֆոտոխցիկով և հրում։ Ռոբերտան ընկնում է։ Նավը շրջվում է և հարվածում Ռոբերտայի գլխին։ Ռոբերտան բղավում է և խնդրում է Քլայդին փրկել իրեն, բայց տղան ոչինչ չի ձեռնարկում։ Լողալով դուրս է գալիս ափ առանց Ռոբերտայի։
Շրջված նավակը և Ռոբերտայի մարմինը արագ գտնում են։ Քննիչ Հեյթը և դատախազ Մեյսոնը դուրս են գալիս Քլայդի հետքի վրա։ Փորձառու դատախազը արագ բացահայտում է ամեն բան։ Քլայդին կալանավորում են և նրան սպասվում է մահապատիժ։
Սեմյուել Գրիֆիթսը ապշած է և լավ իրավաբաններ է վարձում։ Նրանք գործի են դնում բոլոր հմտությունները, բայց Մեյսոնը չի զիջում նրանց։ Երկարատև դատն ավարտվում է մահավճռով։ Հարուստ ազգականները դադարում են օգնել Քլայդին, և միայն նրա մայրն է շարունակում փորձել ինչ-որ բան անել նրա համար։ Բայց այդ փորձերն ապարդյուն են։ Հասարակության հետաքրքրությունը այդ գործի հանդեպ սառում է, և արդարադատության մեքենային ոչինչ չի խանգարում ավարտի հասցնել այն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ողբերգություն» հոդվածին։ |
|