Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվծների հուշարձան ԱյգեզարդումԱվետիս Հարությունյանի կիսանդրին Այգեզարդում
Նախկինում ունեցել է Անաստասավան, Դարղալը, Դարիդաղի, Դարղալու Վերին, Թազա Դարղալու անվանումները։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվել է Շահումյան գյուղից ներքև դեպի Արաքսի ափ, որտեղ մինչև վերջերս պահպանվել էին մի քանի ավերակներ, իսկ գյուղի եկեղեցու ավերակների տեղում մի քանի հավատացյալներ 1970-ականներին մատուռ կառուցեցին։ Պատերազմի սկզբին գյուղը տեղահանվել է, մոտակայքում կառուցվել են պաշտպանական կառույցներ, փորվել են խրամատներ, իսկ տներում ապրել են զինվորներ։ Պատերազմից հետո գյուղը միացնում են Մասումլու հարևան գյուղին և վերանվանում Անաստասավան, ի պատիվ Անաստաս Միկոյանի, իսկ 1957 թ. նորից բաժանում և վերանվանում արդեն Այգեզարդ։
Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3329 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 63%, հետաշխատունակները՝ 14%։
Այգեզարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Գյուղն ունի 926 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 341)։