Գյուղ | ||
---|---|---|
Այնթապ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Մակերես | 8,8 կմ² | |
ԲԾՄ | 869-956 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲8376 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 236 | |
Փոստային ինդեքս | 0803 | |
| ||
Այնթապ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։ Նախկինում ունեցել է Այնթապ նոր, Բեյբուդաբադ, Թազագյուղ, Թազաքենդ, Նորագեղ անվանումները։Այնթապը համարվում է կրիմինալ վայր շատերը նմանեցնում են Սիցիլյաին։
Այնթապ է վերանվանվել 1970 թվականին ի հիշատակ Կիլիկիայի Այնթապ քաղաքի։ Նորագյուղ անունով Այնթապը հիշատակվում է 1465-1466 թվականներին։ 1679 թվականի Երևանի ավերիչ երկրաշարժի հետևանքով գյուղն ամբողջովին ավերվել է և ամայացել։ Հետագա տարիներին վերակառուցվել է Խոյ գավառից եկած վերաբնակիչների կողմից։
Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը՝42։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։
Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։
Գյուղն ունեցել է մի եկեղեցի՝ սուրբ Գրիգոր, որին կից գործում էր փոքր վարժարանը (Նորագեղ, Թազագյուղ)։