Այշե Սոյսալ թուրքերեն՝ Ayşe Soysal | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1948 (76 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Բոսֆորի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Պաշտոն(ներ) | Rector of Boğaziçi University? |
Ալմա մատեր | Միչիգանի համալսարան և Ռոբերթ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Գիտական ղեկավար | Jack E. McLaughlin?[1] |
Այշե Սոյսալ (թուրքերեն՝ Ayşe Soysal, հունիսի 24, 1948, Ստամբուլ, Թուրքիա), թուրք մաթեմատիկոս։ 2004- 2008 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի նախագահի պաշտոնը։ Համարվում է Թուրքիայի առաջատար գիտնականներից և մաթեմատիկոսներից մեկը։ Գիտական հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։
Այշե Սոյսալը ծնվել է 1948 թվականի հունիսի 24-ին Ստամբուլում։ 1967 թվականին ավարտել է Ստամբուլի աղջիկների ամերիկյան քոլեջը։ 1971 թվականին բակալավրի աստիճան է ստացել Ստամբուլի Ռոբերտ քոլեջում, որտեղ սովորել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Սոյսալը իր կրթությունը շարունակել է Միացյալ Նահանգներում։ 1973 թվականին ստացել է մագիստրոսի գիտական աստիճան, իսկ 1976 թվականին՝ Միչիգանի համալսարանում ստացել է մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճան։
1976 թվականին սկսել է դասավանդել Բոսֆորի համալսարանում, որտեղ աշխատել է մաթեմատիկայի ամբիոնում։ 1981 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1991 թվականին՝ պրոֆեսորի գիտական աստիճան։ 2009 թվականից դասավանդում է Քոչի համալսարանում։ Սոյսալը զբաղեցնում է նաև Արվեստների և գիտությունների դպրոցի փոխդեկանի պաշտոնը՝ ղեկավարելով մաթեմատիկայի ամբիոնը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թուրքական ներկայացուցչության խորհրդի անդամ է։ Սոյսալը Բոսֆորի համալսարանը ներկայացրել է Միջբուհական խորհրդում (թուրքերեն՝ Universiteler Arasi Kurul):
2004 թվականին նշանակվել է Բոսֆորի համալսարանի նախագահի պաշտոնում։ Նա առաջին կինն էր, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Հիմնական դասախոսությունները վերաբերում են խմբերի տեսությանը և Գալուայի տեսությանը։
|