Աննա Բանտի իտալ.՝ Anna Banti | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 1985[1][3][4][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Մասսա, Տոսկանա, Իտալիա |
Գերեզման | Cimitero Evangelico agli Allori |
Գրական անուն | Anna Banti[5] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, արվեստագետ, գրող, հրատարակիչ և կենսագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Պարգևներ | |
Ամուսին | Roberto Longhi? |
Anna Banti Վիքիպահեստում |
Աննա Բանտի (իսկական անունը՝ Լուսիա Լոպրեստի, հունիսի 27, 1895[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 2, 1985[1][3][4][…], Մասսա, Տոսկանա, Իտալիա), իտալացի գրող, արվեստի պատմաբան, քննադատ և թարգմանիչ։
Երիտասարդ տարիներն Աննան անց է կացրել Հռոմում, սովորել Հռոմի և Բոլոնյայի համալսարաններում, նախքան՝ Ֆլորենցիայում մշտական բնակություն հաստատելը։ Համալսարանում նա ստացավ արվեստի պատմաբանի աստիճան։ Նա իր կեղծ անունը փոխառեց «բացառիկ գեղեցիկ կնոջից», որին նա ճանաչեց երիտասարդ տարիներին։ Նա ամուսնացավ արվեստի քննադատ Ռոբերտո Լոնգիի հետ և 1950 թվականին նրանք հիմնեցին և հրատարակեցին «Paragone» արվեստի ամսագիրը։ Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում նա գրեց մի քանի պատմություններ և աշխատություններ, սակայն նա հայտնի դարձավ իր պատմական նովելի շնորհիվ, որն նվիրված էր իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիին[6]։ Մի թերթ նույնիսկ վերնագրեց Բանտիի մահվան լուրը գրելով՝ Հաջողություն, Արտեմիզիա[7]։ Այդ աշխատությունը վերածնեց Արտեմիզիայի աշխատանքները և հետաքրքրությունը նրա կյանքի հանդեպ[8]։
Բանտիի Un Grido Lacerante ինքնակենսագրական աշխատանքը տպագրվեց 1981 թվականին և արժանացավ Անտոնիո Ֆելտրինելլիի մրցանակին[9]։ Լինելով հաջողակ հեղինակ՝ Բանտին ճանաչվեց գրականության, արվեստի և կինոյի քննադատ։ 1970 թվականին Լոնգիի մահից հետո նա դարձավ Paragone-ի գլխավոր խմբագիրը[9][10]։
Բանտին վախճանվեց 1985 թվականի սեպտեմբերի 2-ին և թաղվեց Ֆլորենցիայի Cimitero degli Allori գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բանտի» հոդվածին։ |
|