Անտոն Դոնչև բուլղար․՝ Антон Дончев | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Антон Николов Дончев |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 2022[4][5] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Military Medical Academy, Սոֆիա[5] |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և սցենարիստ |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Time of Parting? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Initiative committee for the promotion of Rumen Radev and Iliana Yotova in the 2021 presidential elections? |
Պարգևներ | |
Կայք | antondonchev.com |
Anton Donchev Վիքիպահեստում |
Անտոն Նիկոլաև Դոնչև (բուլղար․՝ Антон Николов Дончев, սեպտեմբերի 14, 1930[1][2][3], Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն - հոկտեմբերի 20, 2022[4][5], Military Medical Academy, Սոֆիա[5]), բուլղարացի գրող և սցենարիստ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[6]։
Գրողի ամենահայտնի ստեղծագործությունը «Ընտրության ժամն» է[7]։
Ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 14-ին Բուրգասում փոստային ծառայողների ընտանիքում։ Ծանոթացել է ազգային երգերին և պատմություններին, որոնք նրան են պատմել իր տատիկը՝ Սրեբրան[8]։
Ընտանիքը քաղաքից քաղաք է տեղափոխվել, մինչև հայրը թոշակի է անցել, և նրանք հաստատվել են Վելիկո Տիրնովոյում[9]։ Այստեղ Անտոն Դոնչևը ավարտել է գիմնազիան, որից հետո սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին աշխատել է ավտոմեքենաների ճանապարհների և երկաթգծերի կառուցման բնագավառում։ 1953 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո մի քանի ամիս դատավոր է աշխատել Վելիկո-Տիրնովում, այնուհետև իրեն ամբողջությամբ գրողի աշխատանքին է նվիրաբերել[9][10]։ Երկու անգամ ամուսնացել է։ Առաջին կինը՝ Էվելինա Տրոյանսկայան, եղել է շախմատիստուհի, մահացել է 2000 թվականին։ Առաջին ամուսնությունից ունեցել է տղա՝ Նիկոլա։
Անտոն Դոնչևը 79 տարեկանում ամուսնացել է 64-ամյա Ռայնա Վասիլևայի հետ[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դոնչև» հոդվածին։ |
|