Անտուան Ժան Սեն-Մարտեն

Անտուան Ժան Սեն-Մարտեն
Antoine Jean de Saint-Martin
Ծնվել էհունվարի 17, 1791(1791-01-17)[1][2]
Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 17, 1832(1832-07-17) (41 տարեկան)
Փարիզ
բնական մահով
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհայագետ, գրադարանավար և արևելագետ
Հաստատություն(ներ)Ասիատիկ ամսագիր, Bibliothèque de l'Arsenal?, Imprimerie Nationale? և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն
Պաշտոն(ներ)ֆոնդապահ
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[3] և Ասիական ընկերություն
Ալմա մատերՉորս ազգությունների քոլեջ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], հայերեն, արաբերեն, պարսկերեն, սիրիերեն և թուրքերեն
 Antoine-Jean Saint-Martin Վիքիպահեստում

Անտուան Ժան Սեն-Մարտեն (ֆր.՝ Antoine Jean de Saint-Martin, հունվարի 17, 1791(1791-01-17)[1][2], Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 17, 1832(1832-07-17), Փարիզ), ֆրանսիացի հայագետ։

Սկզբնական կրթությունն ստացել է Քառազգյաց վարժարանում (1802-09), ապա ուսումը շարունակել Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ մասնագիտանալով արաբերենի, հայերենի, ասորերենի, թուրքերենի և իրանական լեզուների մեջ։ 1820 թվականից եղել է Ֆրանսիայի ակադեմիայի արևելքի բաժանմունքի ղեկավարը։ 1822 թվականին Ա․ Լ․ Շեզիի, Ա․ Ռեմյուզայի, Մ․ Բրոսեի և այլոց հետ հիմնել է «Ասիական ընկերություն» և «Ժուռնալ Ազիատիկ» հանդեսը։ «Պատմական և աշխարհագրական հիշատակություններ Հայաստանի մասին» (հատոր 1—2, 1818—19) ուսումնասիրությունների ժողովածուներում Անտուան Սեն-Մարտենը նկարագրել է հայոց լեզուն, տվել Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը, կազմել հայ իշխանների ժամանակագրությունը, ուսումնասիրել Ստեփանոս Օրբելյանի կյանքն ու գործը, Մեծ և Փոքր Հայքերի վիճելի տեղանունները, վերլուծել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», նկարագրել Դվինը և Հայաստանի այլ քաղաքներ։ Անտուան Ժան Սեն-Մարտենը անդրադարձել է հայկական առակներին ու դրանց հեղինակներին, հայերեն ձեռագրերին, Արշակ Բ-ի ապստամբությանը, Արշակունիների հարստության սկզբնավորմանը Պարսկաստանում և Հայաստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Ժան Սեն-Մարտեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 293