Անրի Շտիռլին ֆր.՝ Henri Stierlin | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | սեպտեմբերի 10, 2022[4][5] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Լոզանի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | արվեստագետ, լրագրող և լուսանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | stierlinhenri.com |
Անրի Շտիռլին (ֆր.՝ Henri Stierlin, ապրիլի 2, 1928[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս - սեպտեմբերի 10, 2022[4][5], Ժնև, Շվեյցարիա[4]) շվեյցարացի լրագրող և գրող, արվեստի և ճարտարապետության պատմաբան։
Անրի Շտիռլինը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Նա երաժիշտ Անրի Շտիռլինի և երգչուհի Մարգարիտ Վալոնի որդին էր։ Կրթություն է ստացել Լոզանի և Ցյուրիխի համալսարաններում, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Գրենոբլի համալսարանում։
1955-1962 թվականներին որպես խմբագիր և արվեստի պատմության սյունակագիր աշխատել է շվեյցարական «Tribune de Geneve» թերթում։ Աշխատել է նաև որպես ռադիոլրագրող։
1963 թվականին նշանակվել է շվեյցարական «Radio-TV» ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ 1972 թվականին «Werk-Œuvre» ամսագրի ճարտարապետության բաժնի խմբագիր։
Անրի Շտիռլինը խմբագրել է բազմաթիվ պատկերազարդ գրքեր արվեստի և ճարտարապետության վերաբերյալ՝ մասնագիտանալով իսլամական ճարտարապետության, Եգիպտոսի և Հին Ամերիկայի ոլորտներում և դարձել հայտնի ճարտարապետական լուսանկարիչ
2009 թվականին նա գիրք է հրատարակել, որտեղ կասկածի տակ է դնում Նեֆերտիտիի կիսանդրու հնագույն ծագումը[6]։
Նա ամուսնացած է եղել երկու անգամ, երկրորդը՝ 1987 թվականն, ֆրանսիացի Անն Ռիշար-Մոլարդի հետ։
|