Գյուղ | ||
---|---|---|
Ապրի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբրի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ապրեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 49500 | |
|
Ապրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Նազիկ լճից 14 կմ հյուսիս, Բլեջան լեռան հյուսիսարևմտյան ստորոտում։
Ապրիի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։
1909 թ.-ին ուներ 110 տուն՝ 80-ը՝ քուրդ, 30-ը՝ հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Մոտակայքի քարհանքից պատրաստում էին ջրաղացի քարեր։
Ապրին ուներ անշուք եկեղեցի[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 516)։ |
|