Առաքյալը անգլ.՝ The Apostle | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | 1997 և հոկտեմբերի 8, 1998[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Դյուվալ[1][4] |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Դյուվալ |
Դերակատարներ | Ֆեռա Ֆոսեթ[5], Միրանդա Ռիչարդսոն[4][5], Բիլի Ջո Շեյվեր[5], Բիլի Բոբ Թորնթոն[5], Ջուն Կարտեր Քեշ[5], Տոդ Ալեն[5], Ուոլթոն Գոգինս[5], Ռոբերտ Դյուվալ[4][2][5] և Ջեյմս Գեմոն[5] |
Երաժշտություն | Դևիդ Մենսֆիլդ |
Մոնտաժ | Ստիվեն Մաք[6] |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Տևողություն | 129 րոպե |
«Առաքյալը» (անգլ.՝ The Apostle) 1997 թվականին նկարահանված դրամա, որի գլխավոր դերում հանդես է եկել Ռոբերտ Դյուվալը։ Վերջինս նաև ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը։
Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Տեխասի խարիզմատիկ եկեղեցու քարոզիչ Յուլիսս Դյուի կյանքում ծանր ժամանակներ են։ Նրա սիրելի կինը՝ Ջեսսը, դավաճանում է իրեն երիտասարդ քահանայի հետ և պատրաստվում է ամուսնալուծվել։ Այդ լուրից ցնցված՝ Դյուին որոշում է վրեժխնդիր լինել կնոջ սիրեկանից։ Հարաբերությունների բուռն պարզումից հետո հակառակորդն ընկնում է կոմայի մեջ, և ծեր քահանան այլընտրանք չունենալով՝ փախչում է հայրենի քաղաքից։ Նա կանգ է առնում Լուիզիանայում և աշխատանքի անցնում մեքենաների վերանորոգման խանութում, ապա միանում է աֆրոամերիկյան քրիստոնեական համայնքին։ Այս մարդկանց մեջ հասկացողություն և աջակցություն գտնելով՝ Դյուին փորձում է իր կյանքը սկսել զրոյից։
Դերակատար | Դեր |
---|---|
Ռոբերտ Դյուվալ | Յուլիսս Դյուի |
Ֆեռա Ֆոսեթ | Ջեսսի Դյուի |
Բիլի Բոբ Տորնտոն | խառնակիչ |
Բիլլի Ջո Շեյվեր | Ջո |
Ջուն Քարտեր Քեշ | տիկին Դյուի/մայր |
Միրանդա Ռիչարդսոն | Տյուզի |
Ուոլթոն Գոգինս | Սեմ |
Թոդ Ալեն | Հորեյս |
Ջոն Բիզլի | քահանա Չարլզ Բլեքվել |
Ջեյմս Գեմոն | Եղբայր Էդուարդ |
Ռոջեր Էբերթը «Առաքյալ» ֆիլմին տվել է «չորս աստղ» և այն ուսանելի անվանել[7]։
|