Արազափ (նախկին անվանումը՝ Էվջիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից 15 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա՝ Արաքս գետի ձախափնյակում։ Վերանվանվել է Արազափ 1947 թ. ապրիլի 10-ին[4]
Համայնքի պատմական անվանումը եղել է Էվջիլար, որը նշանակել է որսատեղ։ Հիմնադրվել է 1820 թվականին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արազափի մշտական բնակչությունը կազմել է 1362, առկա բնակչությունը՝ 1348 մարդ[2]։ Գյուղում բնակվում են՝ հայեր (75%) և եզդիներ (25%), որոնց մի մասը գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գյուղերից[4]։
Արազափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Բնակչությունը զբաղվում է նաև այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Գյուղի եկեղեցին կոչվում է Սբ. Աստվածածին։
- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 381 — 1008 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 27» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 566
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։
|
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|