Արարատ անգլ.՝ Ararat | |
---|---|
Երկիր | Կանադա Ֆրանսիա |
Ժանր | ռազմական ֆիլմ[1][2] և դրամա[1][3][4][…] |
Թվական | մայիսի 20, 2002[5], հունվարի 22, 2004[6] և 2002 |
Լեզու | անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն[5] և հայերեն[5] |
Ռեժիսոր | Ատոմ Էգոյան[1][3][4][…] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Լանտոս և Ատոմ Էգոյան |
Սցենարի հեղինակ | Ատոմ Էգոյան |
Դերակատարներ | Դեյվիդ Ալփեյ[4][7], Շառլ Ազնավուր[3][4][8][…], Էրիկ Բոգոսյան[3][7], Քրիստոֆեր Փլամեր[3][4][7][…], Մարի Ժոզե Կրոզ[4][7], Բրյուս Գրինվուդ[3][4][7][…], Էլայաս Կոտեաս[3][4][7][…], Սիմոն Աբգարյան[7], Արսինե Խանջյան[4][7], Բրենթ Քարվեր և Կարեն Բոյաջյան |
Օպերատոր | Փոլ Սարոսի |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Սյուզան Շիփթոն |
Պատմվածքի վայր | Տորոնտո |
Տևողություն | 126 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Արարատ» (անգլերեն՝ Ararat), կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ, որը պատմում է Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ ֆիլմը արտամրցույթային կարգով ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։ 2003 թ. կայացած Genie Awards միջազգային փառատոնին այն արժանացել է 5 մրցանակի։ Միջոցառման վարողներից է եղել ֆիլմի դերակատարներից Արսինե Խանջյանը, որը ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։
Գլխավոր դերակատարներն են՝
|