Արդա Մանդիկյան հուն․՝ Άρντα Μαντικιάν | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1924[1][2] |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա[3] |
Մահացել է | նոյեմբերի 8, 2009[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հունաստանի ազգային օպերա |
Արդա Մանդիկյան (սեպտեմբերի 1, 1924[1][2], Իզմիր, Թուրքիա[3] - նոյեմբերի 8, 2009[1][2], Աթենք, Հունաստան), հույն-հայ սոպրանո օպերային երգչուհի։ Մանդիկյանն իր կարիերան սկսել է Անգլիայում։ Գլխավոր դերեր է ստանձնել Լոնդոնում և Էդինբուրգում։ 1980-ականներին դարձել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնական։
Մանդիկյանը ծնվել է 1924 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Մանդիկեանի ծնողները՝ Գրիգոր Մանդիկյանն ու Բեատրիկե Անանյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին[4]։ Ընտանիքը տեղափոխվել է Հունաստան՝ Աթենք, իսկ Մանդիկյանին ուղարկել են Աթենքի կոնսերվատորիա, որտեղ սովորել է Էլվիրա դե Իդալգոյի մոտ[4]։ Երբ եղել է 15 տարեկան հասակում իր օպերային առաջնաելույթն է ունեցել Մարիա Կալասի հետ։ 1948 թվականին մեկնել է Բրիտանիա՝ հանդիպելու գիտնական և կոմպոզիտոր Էգոն Ուելեսին։ Ուելեսը նրա համար համերգ է կազմակերպել, որտեղ հնչել են ավելի քան երկու հազար տարի առաջ գրված հունական երաժշտություններ[5]։ 1953 թվականին գլխավոր դերեր է ունեցել ինչպես Փարիզի, այնպես էլ Լոնդոնի օպերաներում[4]։ Նույն թվականին Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում երգել է Բենջամեն Բրիտտենի «Փիթեր Գրեյմս» պիեսում, իսկ 1954 թվականին կրկին երգել Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ» Թագավորական օպերային թատրոնում[6]։
1960-ականներին նրա մայրը հիվանդացել է, և Արդան վերադարձել է նրան խնամելու։ Մինչ վերադառնում էր Հունաստան, այնտեղ իշխանությունը զավթել է ռազմական խունտան, և Մանդիկյանը հանդես է եկել նրանց դեմ։ Չէր կարող երգել օպերայում, քանի որ չի ցանկացել աշխատել Հունաստանում։ Հունական խունտայի բռնապետությունն ավարտվել է 1974 թվականին։ 1971-1980 թվականներին Մանդիկյանը եղել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնականը։ Աշխատել է Քրիստոս Լամբրակիսի հետ[7]։
Մանդիկյանը մահացել է Աթենքում 2009 թվականին։
|