|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Ուկրաինա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
փետրվարի 9, 1998(1998-02-09)[1][2] (27 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Ուկրաինա |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Արարատ-Արմենիա |
---|
Համար |
22 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 25 հոկտեմբերի, 2018: |
Արթուր Գեղամի Դանիելյան (ուկրաիներեն՝ Артур Гегамович Данієлян, փետրվարի 9, 1998(1998-02-09)[1][2], Ուկրաինա), հայ ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիա» ակումբի պաշտպան։
Արթուր Դանիելյանը Պոլտավայի «Մոլոդ» մանկապատանեկան մարզադպրոցի սիրողական ակումբի և Դոնեցկի «Մետալուրգի» սան է։ 2012-2014 թվականներին անցկացրել է 45 խաղ և խփել 21 գոլ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ 2015 թվականի գարնանը «Մետալուրգի» կազմում մասնակցել է Ուկրաինայի պատանեկան առաջնության 12 հանդիպման և խփել 2 գոլ։
2015 թվականի ամռանը Դոնեցկի կազմալուծված թիմը միացել է Պրեմիեր լիգայի նորեկ «Ստալ» (Դնեպրոդերժինսկ) ակումբին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին կատարել է իր նորամուտը պատանեկան (մինչև 19 տարեկանների) թիմում՝ մասնակցելով Օդեսայի «Չերնոմորեց» ակումբի դեմ արտագնա խաղին։
2016 թվականի աօրիլի 6-ին Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի դեմ խաղում Արթուր Դանիելյանն առաջին անգամ խաղացել է «Ստալ» ակումբի հիմնական կազմում[3]՝ հանդիպման 46-րդ րոպեին փոխարինելով Գեյոն Ֆերնանդեսին[4]։ Խաղից հետո Դնեպրոդերժինսկի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ վան դեր Մերն ասել է, որ Դանիելյանը «ուժեղ մրցակցի դեմ խաղաց բոլորովին էլ ոչ վատ»[5]։ Նույն թվականի մայիսի 14-ին ֆուտբոլիստը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում՝ Օդեսայի «Չերնոմորեցի» դեմ խաղի 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Բարանովսկուն[6]։
- 2016 թվականի մայիսի 14-ի դրությամբ
Ակումբ
|
Լիգա
|
Մրցաշրջան
|
Առաջնություն
|
Գավաթ
|
Երկրորդ կազմ
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Ստալ (Դնեպրոդերժինսկ)
|
Պրեմիեր լիգա
|
2015/16
|
1
|
0
|
1
|
0
|
|
|