Արվարձան անգլ.՝ Suburbia | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և թրիլեր |
Թվական | 1984 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պենելոպա Սֆիրիս[1] |
Պրոդյուսեր | Ռոջեր Կորման |
Սցենարի հեղինակ | Պենելոպա Սֆիրիս |
Դերակատարներ | Քրիս Պեդերսոն[2], Դերեք Օ'Բրայեն և Ֆլի[2] |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Տևողություն | 94 րոպե |
«Արվարձան» (անգլ.՝ Suburbia), 1984 թվականին թողարկված ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Պենելոպա Սֆիրիսն է։
Գլխավոր դերերում են Բիլլ Քոինը, Քրիս Պեդերսենը և Red Hot Chili Peppers-ի բաս կիթառահար Մայքլ «Ֆլի» Բալզարին[3]։ Բացառությամբ պրոֆեսիոնալ դերասան Բիլլ Քոինի, Պենելոպա Սֆիրիսը ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել էր փողոցային դեռահասների ու պանկ երաժիշտների։ Նկարահանվել են նաև D.I., T.S.O.L. և The Vandals պանկ խմբերը։
Վինսենտ Քենբին ֆիլմն անվանել է Ջոնաթան Կապլանի «Over the Edge»-ի (1979) ժամանակներից ի վեր լավագույնը՝ ըմբոստ երիտասարդների մասին[4]։
Ֆիլմը ոգեշնչել է բրիտանական Pet Shop Boys էլեկտրոնային դուետին գրել «Suburbia» (1986) հիթ սինգլը։
Անչափահաս Շեյլան, ով փախել է տնից, ճանապարհորդում է ավտոստոպով։ Մեծ Լոս Անջելեսի ավտոմայրուղու վրա նրան վերցնում է մի կին՝ երեխայի հետ։ Ճանապարհին անվադողը վնասվում է։ Մինչ մայրը խոսում է հեռախոսով, երեխայի վրա կատաղած շուն է հարձակվում։
Մեկ այլ անչափահաս՝ Էվան Ջոնսոնը, փախչում է տնից ու հարբեցող մորից։ Ավելի ուշ նա հայտնվում է պանկ համերգի, որը շուտով ավարտվում է հանդիսատեսի շրջանում առաջացած վեճի պատճառով։ Այնտեղ նա ծանոթանում է Ջեք Դիդիլիի հետ, ով Էվանին կացարան է առաջարկում իրենց սկվոտում։ Ճանապարհին նրանց է միանում Ջո Շմոն։ Իմանալով, որ սկվոտի յուրաքանչյուր բնակիչ պետք է իր մարմնի վրա դաջի «T.R.» գրառումը, որը նշանակում է «մերժվածներ», Ջոն որոշում է հետ վերադառնալ։ Հորը գտնելով իր նույնասեռական զուգընկերոջ հետ՝ նա հետ է վերադառնում։ Շեյլան ևս այդտեղ էր հայտնվել և նրա ու Ջոյի միջև շուտով ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում։
Դերակատար | Դեր |
---|---|
Բիլլ Քոին | Էվան Ջոնսոն |
Քրիս Պեդերսոն | Ջեք Դիդլի |
Ջենիֆեր Քլեյ | Շեյլա |
Տիմոտի Օ՝Բրայեն | Սքիներ |
Ուեյդ Ուոլսոն | Ջո Շմո |
Ֆլի | Ռեզլ |
Դոնալդ Ալլեն | տեսուչ Ուիլիամ Ռենարդ |
|