Գյուղ | ||
---|---|---|
Բաբշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Մոտկանի գավառակ | |
Այլ անվանումներ | Բաբժեն, Գապշեն, Պապշեն, Փափշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 325 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բաբշենցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
|
Բաբշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից հյուսիս, Վանա լճի հարավարևմտյան ափին, Բիթլիս-Մուշ ճանապարհի վրա։ Ներկայումս այն անվանված է Yumurtatepe։
Բաբշեն գյուղի անվանումը կապված է հայոց Պապ թագավորի անվան հետ։
Բաբշենցիները մեծ սեր են ունեցել երաժշտության նկատմամբ։ Նրանք նվագել են ազգային տարբեր գործիքներով։ Գյուղը հնում եղել է առևտրային կենտրոն, որի վկայությունն է Բաբշենու խան քարավանատունը։
Բաբշենում ինքնապաշտպանական պայքարներ է մղել ֆիդայիների առաջնորդ Աղբյուր Սերոբը։ 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Բաբշենի մոտ Սերոբ փաշայի զորքերը պարտություն են մատնել թուրքերի կանոնավոր զորքին։
Գյուղի բնակիչները թուրքերի կողմից կոտորվել են 1915-1918 թվականներին։
1880-ական թվականներին ուներ 153, 1909 թվականին ուներ 325 հայ բնակիչ (35 տուն)։
Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ։
Բաբշենի արևմտյան կողմում գտնվում էր Ս․ Հարություն հոյակերտ հայկական եկեղեցին։ Գյուղի արևելյան կողմում կար Լուսապտուղ Ս․ Սահակ անունով մատուռ։ Այս մատուռն հիմնականում հաճախում էին աչքացավով տառապողները։
Գյուղում կար նաև վարժարան[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 195)։ |
|