Բեթթի Պետերսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1838[1] |
Ծննդավայր | Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1] |
Մահացել է | փետրվարի 7, 1885[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան (1875)[1] և Nya Elementar? (մայիսի 16, 1871)[1] |
Մասնագիտություն | դպրոցի դասատու |
Աշխատավայր | Östra Real?[3] |
Betty Pettersson Վիքիպահեստում |
Բեթթի Մարիա Կարոլինա Պետերսոն (անգլ.՝ Betty Pettersson, սեպտեմբերի 14, 1838[1], Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1] - փետրվարի 7, 1885[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ուսուցչուհի։ Նա 1871 թվականին դարձել է Շվեդիայի համալսարանի առաջին կին ուսանողը։ Նաև եղել է Ուպսալայի համալսարանի առաջին կին ուսանողը, առաջին կին շրջավարտը և գիմնազիայի առաջին կին ուսուցիչը։
Բեթթի Պետերսոնը ծնվել է թամբ պատրաստող Օլոֆ Պետերսոնի և Մագդալենա Սոֆյա Կարոլինա Կուլբերգի ընտանիքում, Վիսբիում։ Նրա ընտանիքը հարուստ չէր, այնուամենայնիվ, երբ բացահայտվել է նրա` տաղանդավոր աշակերտ լինելը, նրան հնարավորություն է տրվել ուսանել օրիորդաց մասնավոր դպրոցում, որտեղ սովորաբար ուսանել են հարուստ ընտանիքների երեխաներ։ Արդեն հասուն տարիքում նա որպես կրկնուսույց է աշխատել մի քանի հարուստ ընտանիքներում։
1870 թվականի բարեփոխումների արդյունքում կանանց հնարավորություն է տրվել սովորել համալսարաններում։ Պետերսոնը նույն տարում ընդունվել է համալսարան, չնայած չի կարողացել դասերն սկսել առաջին փորձից։ 1871 թվականի մայիսի 16-ին ավարտել է Ստոկհոլմի Nya elementarskolan-ն` դառնալով դրա առաջին կին շրջանավարտը։ 1872 թվականի փետրվարի 27-ին ընդունվել է Ուպսալայի համալսարան` դառնալով առաջին կին ուսանողը։ Ուսումն ավարտել է 1875 թվականի հունվարի 28-ին։ Նա մեծ դժգոհությունների է հանդիպել իր կուրսընկեր տղաների կողմից։
Ավարտելուց հետո 1877-1884 թվականներին որպես ուսուցիչ է աշխատել արական գիմնազիայում։ Այս հարցում ևս առաջամարտիկ է եղել։ Նրա բնութագրել են որպես պատասխանատու, հմուտ և ուսանողների կողմից սիրված մարդ։ Որպես ուսուցիչ նրա մասին ասել են. «Սա նրա կոչումն է, որին նա տալիս է իր ամբողջ հոգին։ Ավելին, նա կարողանում է ստանալ աշակերտների վստահությունը. նրա դասարանը միշտ աչքի է ընկել լավ կազմակերպվածությամբ»[4]։
Մահացել է տուբերկուլյոզից։
Բեթթին եղել է Gotland nation-ի անդամ, և կազմակերպության փաբն այսօր կոչվում է նրա անունով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթթի Պետերսոն» հոդվածին։ |
|