Նկարագրություն | |
Տեսակ | պատմական շենք-թանգարան, քառանկյուն ամրոց և դղյակ |
Հասցե | Leyburn DL8 4ET[1] |
Վարչական միավոր | Castle Bolton with East and West Bolton? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2][3] |
Կազմված է մասերից | խրամատ[4] |
Կառուցված | 1379[5] |
Ճարտարապետ | John Lewyn? |
Պատվիրող | Richard le Scrope, 1st Baron Scrope of Bolton?[4] |
Իրադարձություններ | slighting?[4] |
Կայք | boltoncastle.co.uk(անգլ.) և boltoncastle.co.uk(անգլ.) |
Bolton Castle Վիքիպահեստում |
Բոլթոն ամրոց, 14-րդ դարի ամրոց Ուենսլիդեյլում, Անգլիայի Յորքշիր կոմսությունում։ Մոտակայքում գտնվող Քասլ Բոլթոն գյուղն իր անունը ստացել է ամրոցից։ Ամրոցն առաջին դասի պատկանող ու ազգայնորեն կարևոր կառույց է։ Վնասվել է անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում, իսկ դրանից հետո միտումնավոր քանդվել, բայց մեծ մասը պահպանվել է։ Երբեք չի վաճառվել և դեռ գտնվում է Սքրոուփ ընտանիքի ժառանգների տիրապետության տակ։
Ամրոցը կառուցվել է 1378 և 1399 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Բոլթոնի 1-ին բարոն Սքրոուփ Ռիչարդի կողմից և քառանկյուն ամրոցի օրինակ է։ Ամրոց կառուցելու թույտվութունը տրվել է 1379 թվականի հուլիսին, իսկ ճարտարապետ Ջոն Լևինի հետ պայմանագիրը կնքվել՝ 1378 թվականի սեպտեմբերին։ Հաղորդվել է, որ կառուցումն արժեցել է 18,000 մարկ[6]։ 16 -րդ դարի գրող Ջոն Լելանդը բակում նկարագրում էր «մի աստղագիտական ժամացույց» և թե ինչպես էր սրահի օջախի ծուխը թունելների միջով տեղափոխվում։ Սըր Ֆրենսիս Նոլիսը նկարագրում էր Բոլթոն ամրոցը որպես «իր երբևէ տեսած ամրոցներից ամենաբարձր պարիսպներ ունեցողը»։
1536 թվականին 8-րդ բարոն Սքրոուփ Ջոնն օժանդակում էր Ողորմածության ուխտագնացություն ապստամբությանը թագավոր Հենրի VIII-ի կրոնական բարեփոխումների դեմ ու Ջերվալուի վանահայր Ադամ Սեդբարին ամրոցում ապաստան էր տվել։ Արդյունքում ինքը ստիպված էր փախչել Սքիփթոն ամրոց, քանի որ թագավորի մարդիկ հետապնդում էին, իսկ վանահայր Սեդբարին բռնել ու մահապատժի են ենթարկել։ Որպես պատիժ թագավորը հրամայել էր վառել Բոլթոն ամրոցը՝ պատճառելով հսկայական վնաս։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում վնասը վերականգնվել է, իսկ սըր Ջոնը՝ վերստացել իր տեղը պառլամենտում։
Շոտլանդիայի թագուհի Մերին Բոլթոնում բանտարկվել է վեց ամիս[7]։ Կա պատմություն այն մասին, որ թագուհին փախել է և ուղղվել դեպի Լեյբուրն, բայց ճանապարհին կորցրել է իր շալը, որից էլ առաջացել է Լեյբուրնից արևմուտք գտնվող ժայռագագաթի անունը ('Շալ'), որը հրաշալի տեսարանով հայտնի վայր է թեթև զբոսանքների համար։
1568 թվականի Լանգսայդ ճակատամարտում Շոտլանդիայում իր պարտությունից հետո նա փախել է Անգլիա՝ սպառնալիք ներկայացնելով բողոքական թագուհի Էլիզաբեթ I-ի համար։ Մերիին ի սկզբանե պահել են Քարլիզլ ամրոցում 9-րդ բարոն Սքրոուփ Հենրիի հսկողության տակ, բայց Քարլիզլն անհարմար էր ու 1568 թվականի հուլիսին Մերիին տեղափոխել են Բոլթոն։ Նրան այստեղ հետևում էր սըր Ֆրենսիս Նոլիսը, որը Մերիին հատկացրել էր Հենրի Սքրոուփի հարկաբաժինը հարավ-արևմտյան աշտարակում։ Նրա շքախմբի 51 ասպետներից, ծառաներից ու պալատական ազնվական տիկնանցից միայն 30 մարդ ու վեց տիկին էին կարող մնալ ամրոցում, մնացածը տեղավորվել են մոտակա կացարաններում։ Նրան սպասարկում էին խոհարարներ, ձիապաններ, վարսահարդար, ասեղնագործող, դեղագետ, բժիշկ ու վիրաբույժ։ Բոլթոն ամրոցը նախատեսված չի եղել թագուհու բնակեցման համար, այդ պատճառով գոբելենները, գորգերը և կահույքը բերվել էին տեղացիների տներից ու մոտակայքի Դարհեմի կոմսության Բարնարդ ամրոցից։ Թագուհի Էլիզաբեթն ինքը հատկացրել է մի քանի անագե անոթներ ու պղնձե թեյնիկ[8]։
Մերիին հետևողները թույլ էին տալիս նրան զբոսնել շրջակայքում, երբեմն գնալ որսի։ Ամրոցում եղած ժամանակ նրա գլխավոր զբաղմունքը իր ընկերուհի Մերի Սեթոնին իր մազերը հարդարել տալն էր։ Ֆրենսիս Նոլիսը ավագը, որին Մերին անվանել էր «ուսուցիչ», նրան անգլերեն էր սովորեցնում, քանի որ նա խոսում էր միայն ֆրանսերեն, լատիներեն ու շոտլանդերեն։ Նա երբեք չի հանդիպել տեղացի «պապականներին» (կաթոլիկներ), մի բան, որի համար Նոլիսն ու Սքրոուփը խիստ նկատողության են արժանացել[8]։1569 թվականի հունվարին Մերիին վերջին անգամ հեռացրել են Բոլթոնից՝ տանելով Ստաֆորդշայրի Թաթբերի ամրոցը, որտեղ էլ նա պիտի անցկացներ 18 տարվա մեծ մասը, նախքան 1587 թվականին իր մահապատիժը[9]։
1630 թվականին Սանդերլենդի 1-ին կոմս Էմանուել Սքրոուփի մահից հետո Բոլթոն ամրոցը ժառանգել է նրա ապօրինի դուստրերից ավագը՝ Մերին, քանի որ կոմսն օրինական ժառանգներ չի ունեցել։ Նա ամուսնացել է Չառլզ Փոուլետի՝ Ուինչեսթերի 6-րդ մարքիզի ու Բոլթոնի 1-ին դքսի հետ։
Ամրոցը ներկայումս պատկանում է նրանց ժառանգորդ Հարրի Ալգար Նայջել Օրդե-Փոուլետին՝ 8-րդ բարոն Բոլթոնին, որն այն ժառանգել է իր հոր մահից հետո[10]։ 2016 թվականին նրա բնակավայրը գտնվում էր Ուենսլի Հոլում, Լեյբուրնի Ուենսլի քաղաքում[10]։ Բոլթոն ամրոցը ղեկավարում են նրա որդին ու հարսը՝ Թոմաս և Քեթի Օդրե-Փոուլետները[11]։
Այս տարածքում նաև այգի կա, որը ներառում է բուսական այգի, վայրի ծաղիկների մարգագետին, վարդի ու խաղողի այգի[12]։ Բազեներով որսացուցադրություններ են կազմակերպվում այցելուների համար որոշ ամիսների ընթացքում։ Ամրոցն այժմ զբոսաշրջային ատրակցիոն է և երբեմն վարձով է տրվում հարսանիքների կամ նման միջոցառումների համար։ Կառույցի մի մասն ավերակ է, բայց մյուս մասը վերանորոգվել է։ Այն գնահատվել է 4.5 աստղ վարկանիշով 2018 թվականի կեսերին այստեղ այցելած TripAdvisor կազմակերպության շահառուների կողմից[13]։
Մի քանի ֆիլմեր ու հեռուստատեսային արտադրություններ օգտագործել են այս ամրոցը որպես նկարահանման վայր, ինչպիսիք են Այվենհո (1952), Էլիզաբեթ (1998)[14] ֆիլմերը և Սրտխփոց և Մեծ ու Փոքր Բոլոր Արարածները հեռուստասերիալները, որտեղ Ջեյմսն առաջարկություն է անում Հելենին[15]։ Ուիլյամ Շեքսպիրին նվիրված մի դրվագ՝ Բիլլը նույնպես նկարահանվել է Բոլթոն ամրոցում, որպես մանկական սերիալ Սարսափելի Պատմությունների մի մաս (2015 թվականի հեռուստասերիալ)[16][17]։
Քասլ Բոլթոն է անվանվում մոտակա գյուղը, որն ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, ունի 100-ից քիչ բնակչություն։ Բոլթոն Քասլը նաև ընտրատարածքի անուն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների այս ընտրատարածքի բնակչությունը կազմում էր 1,269։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլթոն ամրոց» հոդվածին։ |
|