Բո (շուն)

Բո
ՏեսակUnited States presidential pet?, առանձնյակ, ծառայողական շուն և castrated creature?
Սեռարական
Ծնվել էհոկտեմբերի 9, 2008(2008-10-09)
Սատկել էմայիսի 8, 2021(2021-05-08)[1] (12 տարեկան)
ՏերԲարաք Օբամայի ընտանիք
 Bo (dog) Վիքիպահեստում

Բո (անգլ.՝ Bo, հոկտեմբերի 9, 2008(2008-10-09) - մայիսի 8, 2021(2021-05-08)[1]), Օբամաների ընտանիքի շունը[2]։ Բոն պորտուգալական ջրային ցեղատեսակին պատկանող որձ շուն է[2]։ Նախագահի ընտանիքը շանը նվեր է ստացել նրանից հետո, երբ նրանք որոշում են կայացրել իրենց ապագա ընտանի կենդանու ցեղատեսակի հարցում[3]։ Նրանց ընտրության վրա ազդել է իրենց աղջկա՝ Մալի Օբամայի ալերգիան, որի համար ընտանիքը պետք է շուն ընտրեր ոչ ալերգիկ ցեղատեսակից։ Սպիտակ տանը Բոյին անվանում են ԱՄՆ-ի առաջին շուն` «Առաջին տիկին» տերմինի նմանությամբ[2][4][5]։

Պորտուգալական ջրային շները հանդիսանում են քիչ հանդիպող ցեղատեսակ։ 2009 թվականին ցեղատեսակից 48 ներկայացուցիչներ ներկայացվել են բրիտանական խոշորագույն «Քրաֆթ» ցուցահանդեսին[6]։ Այդ ցեղատեսակի մասին տեղեկագրքի հեղինակը՝ Քիթի Բրաունդը, գրել է, որ Հյուսիսային Ամերիկայում հաշվվել է ավելի քան 50 000 պորտուգալական ջրային շներ[7]։ Կարծում են, որ պորտուգալական ջրային շները ոչ ալերգիկ են, բացի այդ, գիտական հիմնավորումների համաձայն, մյուս ցեղատեսակների համեմատ ավելի ոչ ալերգիկ է[8]։

Ծագումնաբանություն և բուծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյին բուծել են Արթ և Մարթա Սթերները Տեխասի նահանգից։ Շներից մեկը պատկանել է նաև սենատոր Թեդ Քենեդուն[9][10]։

Բոյին ձեռք է բերել գնորդ, որի անունը չի հայտարարվում, բայց ի վերջո հետ է վերադարձնում նրան։ Դա տեղի է ունեցել պայմանագրի պայմանով, որը կնքվել էր գնման ժամանակ, որով նոր տերը պարտավորվում էր հետ վերադարձնել կենդանուն, եթե շան հետ հարաբերությունները չստացվեն։ 2009 թվականի հունվարի 5-ից Բոյով սկսում է զբաղվել մարզիչ Դոն Սիլվեյը։

Բո և Օբամայի ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոն Սպիտակ Տուն ժամանելու ժամանակ
Բոն Օբամա ընտանիքի հետ

Ընտրություններից հետո առաջին պրես-կոնֆերենսիայի ժամանակ նախագահ Բարաք Օբամային տրվել է հարց, թե իր ընտանիքի համար, ինչ կենդանու է նախապատվություն տալիս։ Նախագահը պատասխանել է, որ ցանկանում է շուն վերցնել ապաստարանից՝ ավելացնելով, որ ապաստարանի շների մեծամասնությունը «նույն կերպ ազնվական չեն, ինչպես ինքը»[11]։ Օբաման հայտնել է, որ կարևոր է գտնել ոչ ալերգետիկ ցեղատեսակի շուն՝ աղջկա ալերգիայի պատճառով[11].:

Ավելի ուշ Օբաման տեղեկացրել է, որ իրենց ընտրությունը կանգնել է լաբրադուդլի (լաբրադոր-ռետրիվերի և պուսելի խառնուրդ) և պորտուգալական ջրային շների վրա[12]։ 2009 թվականի ապրիլի 12-ին մամուլը հայտարարել է, որ Օբամայի ընտանիքը ստացել է նվեր 6 ամսական շնիկ պատգամավոր Քենեդուց[9][13]։ Ապրիլի 14-ին, երբ Բոն պաշտոնապես դարձել է Օբամաների ընտանիքի անդամ, արվել է պաշտոնական լուսանկար, որի ետնամասում Սպիտակ տունն է[14]։ Պրես-կոնֆերենսիայի ժամանակ Օբամային հարցրել են, Բոյին թու՞յլ է տալու մտնել Օվալաձև աշխատասենյակ, նա պատասխանել է՝ իհարկե այո[14]։ Նաև նա մեջբերել է Հարրի Թրումենի խոսքերը. «Եթե Դուք ցանկանում եք ընկեր ունենալ Վաշինգտոնում, ապա շուն պահեք»[14]։

Փաստեր կենսագրությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան շների գրանցման գրքում Բոյի պաշտոնական անունը Ամիգոյի նոր հույս (Amigo’s New Hope) է[15]։ Առաջին տերը նրան անվանել է Չառլի[16]։ Շնիկը իր նոր անունը ստացել է նախագահ Օբամայի դստրերի՝ Մալիայի և Սաշայի կողմից, այդպիսի անուն ունի նաև նրանց բարեկամների կատուն, նաև տրվել է երգիչ Բո Դիդլի պատվին[17]։

2009 թվականի հունիսին Սպիտակ տունը թողարկել է մի կողմը Բոյի լուսանկարով բեյսբոլի քարտ, իսկ մյուս կողմում կենդանու կատակային նվաճումների վիճակագրություն։ Հակառակ կողմի տեղեկատվությունը ներառում է այնպիսի փաստեր, ինչպիսիք են Բոյի սիրելի ուտելիքը՝ լոլիկը, այն, որ Բոն դեռ չգիտի ինչպես լողանալ և այլն։ Քարտի կրկնօրինակը կարող եք ստանալ, եթե ուղղարկեք խնդրանք-նամակ և ծրարի հետադարձ հասցեով ու դրոշմակնիքներով[18][19][20]։

Բանավեճեր մամուլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Բարաք Օբամայի ընտանիքը շեշտել է, որ նրանց շունը լինելու է ապաստարանից, բայց արդյունքում Բոն վերցվել է գործարանատիրոջից, որից հետո մամուլը սկսել է քննադատել նախագահին[21]։ 2008 թվականի ամռանը կենդանիների պաշտպանության կազմակերպությունը հավաքել է 50.000 խնդրագիր բաժանորդագրություն, որտեղ եղել է խնդրանք Օբամայի ընտանիքին վերցնել կենդանի ապաստարանից[22]։

Բոն ընդունվել է որպես նվեր, սակայն Օբամայի ընտանիքը պարտավորվել է նվիրաբերել բարեգործական ֆոնդին ապաստարանում ապրող կենդանիներին աջակցելու համար[23]։

Այնուամենայնիվ, որոշ բարեգործական կազմակերպություններ քննադատաբար են արտահայտվել Բարաք Օբամայի քայլի վերաբերյալ և հրաժարվել են ապաստարանից շուն վերցնել[22][24]։

The Washington Post թերթը հնարավորություն է ունեցել, որտեղ ասվել է, որ «Բոն գրավիչ տղա է։ Նա հարմար է Սպիտակ տան պաշտոնական իրադարձություններին՝ սև գույնի, սպիտակ կուրծք, թաթեր և փոքրիկ մորուք»[25]։

Ակնկալելով, որ ցեղատեսակը կտրուկ հայտնի կդառնա, ԱՄՆ-ի պորտուգալական ջրային շների ակումբի գործարանատերն արել է հայտարարություն, որտեղ նա դիմել է այն մարդկանց, որոնք ցանկանում են գնել այս ցեղատեսակից։ Մասնագետները զգուշացրել են, որ այս ցեղատեսակը հարմար է միայն կյանքի որոշակի ռիթմ ունեցող մարդկանց համար և չի հանդուրժում միայնակությունը[26]։

Միանգամից, երբ Բոն դարձել է Օբամա ընտանիքի անդամ, նրա մասին հեռարձակվել է չորս մանկական գիրք և սկսել են թավշե խաղալիքների վաճառք[27][28][29]։

2009 թվականի հուլիսի 17-ին լրագրող Բեն Գրինմանը The New York Times ամսագրում գրել է առաջին 100 օրերը Սպիտակ տանը Բոյի աչքերով[30]։

2010 թվականի մարտի 16-ին հրապարակվել է «Կյանքը մարդկանցից հետո» հեռուստահաղորդումը, որտեղ հեղինակները ներկայացրել են, ինչպիսին կլինի Բոյի կյանքը մարդկանց անհետանալուց հետո[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Pasquini M. Michelle and Barack Obama Mourn the Death of Beloved Dog Bo: He 'Was a Constant, Comforting Presence' // PeopleDotdash Meredith, 2021. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  2. 2,0 2,1 2,2 «The White House - Blog Post - Meet Bo, the First Dog». Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «World | Americas | Obama family 'picks first puppy'». BBC News. 2009 թ․ ապրիլի 12. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  4. Dave, By (2009 թ․ ապրիլի 20). «Vigilant press spots Bo, the first dog, out for a walk | csmonitor.com». Features.csmonitor.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  5. Cooper, Helen (2009 թ․ ապրիլի 12). «One Obama Search Ends With a Puppy Named Bo». The New York Times. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին. «Other Web sites, which have been tracking the saga of the selection of the first dog, were in a frenzy over the weekend.»
  6. «PORTUGUESE WATER DOG». Crufts. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  7. Ryan, Denise (2009 թ․ ապրիլի 15). «U.S. first family puts Portuguese water dog on the map». .canada.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  8. «Hypoallergenic Dogs». vetinfo.com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  9. 9,0 9,1 Theimer, Sharon. «PROMISES, PROMISES: Is Obama dog a rescue or not?». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  10. Sung, Helena (2009 թ․ ապրիլի 13). «Bo Obama, Portuguese Water Dog, First Pup? His breeder tells his backstory». examiner.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  11. 11,0 11,1 Rhee, Foon (2008 թ․ նոյեմբերի 10). «Chewing over Obama's 'mutt' reference - 2008 Presidential Campaign Blog - Political Intelligence». Boston.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  12. Weiner, Rachel (2009 թ․ հունվարի 13). «Obama: Finding Puppy "Tougher Than Finding A Commerce Secretary" (VIDEO)». Huffingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  13. Roig-Franzia, Manuel (2009 թ․ ապրիլի 12). «The First Puppy Makes a Big Splash». washingtonpost.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  14. 14,0 14,1 14,2 Theimer, Sharon. «First dog Bo makes himself at home». Washington Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  15. Saul, Michael (2009 թ․ ապրիլի 12). «First photos of First Dog: Obamas meet Bo, their new Portuguese Water Dog». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  16. St. Clair, Stacy (2009 թ․ ապրիլի 13). «Obamas' dog: Meet Bo, the Portuguese water dog». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  17. «The First Puppy Makes a Big Splash». PopWatch Blog. 2009 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  18. Iovino, Jim. «First Dog Bo's Portrait Out as Baseball Card». NBC Washington. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  19. Lee, Jess. «The White House - Blog Post - Bo: The Portrait, the Baseball Card». Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  20. Conolly, Katie. «The Gaggle : Official Portrait of First Dog Bo Released». Blog.newsweek.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  21. Greene, Nick (2009 թ․ ապրիլի 15). «Obamas criticised for breaking promise of adopting dog from shelter». London: Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  22. 22,0 22,1 Goldston, Linda (2008 թ․ նոյեմբերի 5). «Obama family will adopt, rather than buy, a dog». Current.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  23. «Obama puppy: Portugese water dog Bo is Obama puppy». baltimoresun.com. 2009 թ․ ապրիլի 13. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  24. «Second-Chance Dog Heads to the White House». Humane Society of the United States. 2009 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. «Obama Dog Bo Diddley Obama Puppy First Dog Photos Video at The Insider». Theinsider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  26. «Obama Family's Choice for "First Dog" Prompts PWDCA to Remind Public About Responsible Breeding and Dog Ownership» (PDF). The Portuguese Water Dog Club of America, Inc. 2009 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  27. Irvine, Chris (2009 թ․ ապրիլի 16). «Bo Obama to star in children's book». London: Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  28. Kondo, Koji (2009 թ․ ապրիլ). Bo Obama: First Dog of the United States of America (English). CreateSpace. ISBN 1442156449.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Lewis, J. Patrick; Beth Zappitello, Tim Bowers (2009 թ․ ապրիլ). First Dog (English). Sleeping Bear Press. ISBN 1585364673.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Greenman, Ben (2009 թ․ հուլիսի 16). «The First Hundred (Dog) Days». NYTimes.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Take Me To Your Leader». History. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին. «The President's dog must learn the ways of the wild.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]