Գաբրիել Ֆեռատեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1922[1] |
Ծննդավայր | Ռեուս, Բաշ Կամպ |
Մահացել է | ապրիլի 27, 1972[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Սան Կուգատ դել Վալյես, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, պրոֆեսոր, թարգմանիչ, գրական քննադատ և լեզվաբան |
Աշխատավայր | Բարսելոնայի ինքնավար համալսարան |
Ծնողներ | հայր՝ Ricard Ferraté Gili? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գաբրիել Ֆեռատեր (կատ.՝ Gabriel Ferrater i Soler, մայիսի 20, 1922[1], Ռեուս, Բաշ Կամպ - ապրիլի 27, 1972[1][2], Սան Կուգատ դել Վալյես, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), վաթսունականների գրող, թարգմանիչ և լեզվաբանության ոլորտի գիտնական։
Նա ստեղծագործում էր կատալաներեն։ Նա և իր ստեղծագործությունները հետպատերազմյան Կատալոնիայում ամենահայտնիներից էին և մեր օրերում նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ հեղինակների վրա։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ Da nuces pueris (1960), Menja't una cama («Կե՛ր ոտք», 1962) և Teoria dels cossos («Մարմնի տեսություն»), որը կարևոր էր կատալոնական գրականությունում[3][4]։
Իր վաղ աշխատանքներում ազդեցություն են թողել Թոմաս Հարդին, Ուիսթեն Հյու Օդենը, Շեքսպիրը, Բերտոլդ Բրեխտը, Աուսիա Մարշը[5]: Նրա ստեղծագործության մշտական թեմաներն են էրոտիզմն ու կորցրած ժամանակի կարոտը։ In memoriam և Poema inacabat («Անավարտ բանաստեղծություն») բանաստեղծությունների շարքը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և դրա հետևանքների ամենաբաց վկայություններից են: Նրա ոճը իրատեսական էր, բայց շատ տարօրինակ պատկերների աղբյուրներ: Ֆեռատերը անտիպ մտավորական էր, որը կարևոր ազդեցություն է ունեցել հաջորդ սերունդների վրա։ Նա լեզվաբանության և գրական քննադատության պրոֆեսոր էր Բարսելոնայի Ինքնավար Համալսարանում և 1969-1972 թվականներին գրել է էսսեներ և հոդվածներ լեզվաբանական տեսության վերաբերյալ Serra d'Or ամսագրում՝ De causis linguae («Լեզվի պատճառների մասին») վերնագրով, ներառյալ մետրիկական տեսության վրա հիմնված նախագիծ` Չոմսկյան քերականության հնչյունական տարրերի մասին: Նա թարգմանել է կատալոներեն Կաֆկայի «Դատավարությունը», Լեոնարդ Բլումֆիլդի «Լեզուն», Նոամ Չոմսկիի «Դեկարտյան լեզվաբանություն»-ը։ Նա ինքնասպանել է եղել 1972 թվականի ապրիլին[5] իր բնակարանում՝ օգտագործելով բարբիտուրատների և ալկոհոլի խառնուրդ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ֆեռատեր» հոդվածին։ |
|