Գանգուբայ Հանգալ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | կան. ಗಂಗೂಬಾಯಿ ಹಾನಗಲ್ |
Ծնվել է | մարտի 5, 1913[1] Հանգալ, Դհավադ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 21, 2009[2][3] (96 տարեկան) Հուբլի, Դհավադ, Belgaum division, Կառնատակա, Հնդկաստան |
Ժանրեր | հինդուիստական դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
![]() |
Գանգուբայ Հանգալ (կաննադա՝ ಗಂಗೂಬಾಯಿ ಹಾನಗಲ್, մարտի 5, 1913[1], Հանգալ, Դհավադ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 21, 2009[2][3], Հուբլի, Դհավադ, Belgaum division, Կառնատակա, Հնդկաստան), խայալ ոճի հնդիկ երգչուհի էր, Հյուսիսային Հնդկաստանի դասական երաժշտության ներկայացուցիչ։ Նրա ձայնը աչքի էր ընկնում իր ազդեցիկությամբ, խորությամբ և հզորությամբ։
Գանգուբայ Հանգալը ծնվել է Հյուսիսային Հնդկաստանի Կարնատակա գավառի Դհարվադ քաղաքում։ Ստացել է միայն տարրական կրթություն։ Նրա ծնողները ձկնորսներ էին։ Գանգուբայի երաժշտական կյանքում մեծ դեր է խաղում մայրը՝ Ամբան՝ համառորեն պնդելով, որ դուստրը երաժշտական կրթություն ստանա։ 16 տարեկանում Հանգալն ամուսնանում է Գուրուրաո Քաուլգիի հետ[4]։ Ունենում են երկու որդի՝ Նարայան Ռաոն և Բաբու Ռաուն[5], և մեկ դուստր Կրիշնանն, որը վախճանվում է 2004 թ քաղցկեղից 75 տարեկան հասակում[6]։ Մինչև իսկ զառամյալ հասակում Հանգալը աչքի է ընկել ամուր առողջությամբ, սուր լսողությամբ ու տեսողությամբ, հանդես է եկել համերգներով մինչև 2006 թ։
Գանգուբայի Հանգալը մահացել է 2009 թ՝ 97 տարեկան հասակում։
«Նա պատկանում է մի ավանդույթի, որն այլևս գոյություն չունի։ Նա, թերևս, իր ավանդույթի վերջին մոհիկանն է։ Նրա երգեցողությունը խստորեն հետևում է անհրաժեշտ կանոններին։ Նա Ռագան (դասական հնդկական երաժշտության մելոդիկ հիմնական կառուցվածք) օգտագործում է այնպես խնայողաբար ու զգուշությամբ, որ ներգործող տպավորությունը մարդու մոտ մնում է օրեր շարունակ։ (Երաժշտական քննադատ Ռագհավա Մենոնի խոսքերը Գանգուբայի Հանգալի մասին վերջինիս ծննդյան 75- ամյակի առթիվ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջյոտի Մալհոտրայի հետ «Ինդիան Էսպրես» (անգլ. Indian Express) թերթում։ Փետրվարի 7, 1988 թ)
Վինայ Մուդգալ, «Գանդհառվա Մահավիդյալայաս» համահնդկական երաժշտական դպրոցների ցանցի տնօրեն. «Գանգուբայի արվեստը մնայուն է նաև այն պատճառով, որ նա երբեք կոմպրոմիսների չի գնացել։ Այն ժամանակ ոչ մի կին չէր համարձակվում բեմ դուրս գալ, և Գանգուբայը արժանի է մեծ գովասանքի նաև այն բանի համար, որ համարձակություն ունեցավ հաղթահարել այդ անջրպետը։ Արդեն 50 տարի է, ինչ նա ելույթներով հանդես է գալիս»։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգուբայ Հանգալ» հոդվածին։ |
|