Գան Հագլունդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1932 |
Ծննդավայր | Örnsköldsvik, Վեսթերնորլանդ, Շվեդիա |
Մահացել է | օգոստոսի 19, 2011[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբյու, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Gun Hägglund Վիքիպահեստում |
Կարին Գանվոր Սյոբլոմ Հագլունդ (շվեդ.՝ Karin Gunvor Sjöblom Hägglund, առավել հայտնի է որպես Գան Հագլունդ շվեդ.՝ Gun Hägglund, մարտի 2, 1932, Örnsköldsvik, Վեսթերնորլանդ, Շվեդիա - օգոստոսի 19, 2011[1], Վիսբյու, Շվեդիա), շվեդ հեռուստահաղորդավար և թարգմանիչ։ Շվեդիայում լուրերի առաջին կին հաղորդավարն է[2], ով 1958 թվականին շվեդական ազգային հեռուստատեսությամբ վարել է Aktuellt լուրերի երեկոյան թողարկումը[3]։ Հագլունդին երբեմն վերագրում են աշխարհում լուրերի առաջին կին հաղորդավարի տիտղոսը[4][5][6], սակայն այս պնդումը ճիշտ չէ, քանի որ բրիտանական ITN հեռուստաընկերության Midday լրատվականում 1955 թվականին լուրերի թողարկման հաղորդավարն է եղել Բարբարա Մանդելը[7], իսկ 1957 թվականին՝ BBC-ի տարածաշրջանային լրատվական թողարկումում աշխատել է Արմին Սանդֆորդը։
Գան Հագլունդն իր կարիերան սկսել է 1955 թվականին՝ Շվեդական ռադիոյում, որտեղ աշխատել է արտասահմանյան լրատվական թողարկումում որպես քարտուղար և ծրագրի հաղորդավար։ 1958 թվականին նա տեղափոխվել է Շվեդիայի ազգային հեռուստաընկերություն՝ դառնալով Շվեդիայի առաջին կին հաղորդավարը Aktuellt լուրերի թողարկումում, որը հաճախ վարել է լուրերի սկսնակ հաղորդավար Օլլե Բյորկլունդի հետ։ Բացի այդ, Հագլունդը եղել է արտասահմանյան ֆիլմերի և հեռուստասերիալների թարգմանիչ։ 1966 թվականին տված հարցազրույցում նա նկարագրում է ֆիլմերի և հեռուստածրագրերի երկխոսության թարգմանության տեքստերի տարբերակների՝ էկրանի ներքևի մասում երևացող կարճ ենթագրերի թարգմանության բավականին բարդ գործընթացի մասին[8]։
Լայն հանրության համար Հագլունդն ամենայն հավանականությամբ հայտնի է շվեդական հեռուստատեսության ժամանցային ծրագրերից և ամենօրյա ցուցադրություններին մասնակցելու համար, ինչպիսիք են Halvsju («Ժամը 6:30»), Razzel, Träna med TV («Մարզում հեռուստացույցով»), and Café Sundsvall. : Հագլունդն ամուսնացած է եղել լուրերի խմբագիր Կառլ-Աքսել Սյոբլոմի (հայտնի է որպես KAS) հետ, որի հետ միասին նա հյուրընկալել էր Շվեդիայի պատմության մեջ ամենատարածված հեռուստատեսային շոուներից մեկը՝ Halvsju: Նրանք ամուսնացած են մնացել մինչև 1982 թվականին Կառլ-Աքսել Սյոբլոմի մահը[9]։
30 տարի շարունակ՝ մինչև 1997 թվականը, Հագլունդը սերտորեն ներգրավված է եղել Svenska Cykelfrämjandet-ում (Հեծանվավազքի առաջխաղացման ազգային ասոցիացիա), նախ որպես գլխավոր քարտուղար, այնուհետև՝ գործադիր նախագահ։ Այդ շրջանում նա հրապարակել է մի շարք գրքեր հեծանվավազքի մասին։ 1986 թվականին Հագլունդը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից տեղափոխվել է Գոտլանդիայի բալթյան կղզի։ Մահացել է Վիսբիում, 2011 թվականին, կարճատև հիվանդությունից հետո[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գան Հագլունդ» հոդվածին։ |
|