Գառնի (Կամախի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)


Կառնի, գյուղ Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 20-25 կմ արևմուտք, Կամախ քաղաքից 18-19 կմ հյուսիս-արևելք, խոր ձորի մեջ, Սեպուհ լեռան ստորոտում։

Ավանդապատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում` Երզնկա տանող ճանապարհին, կա երկու հսկա քարակտորներ, որոնք ըստ ավանդության սկզբում մի քարաժայռ է եղել։ Այն թրով երկու մասի է բաժանել Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ։

Գյուղը ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հայաբնակ էր։ 1909 թվականին ուներ 201 (27 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնին ունեցել է Ս. Թորոս անունով եկեղեցի։ Գառնի է մոտ է գտնվում Դեղթափ անունով քարաժայռը, որի վրա չորս ավետարանիչ էին պատկերված։

Գյուղի մոտակայքում է գտնվել Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որը նոր ժամանակներում` մինչև 1915 թվականը հանդիսանում էր շրջակայքի հայության ամենանշավոր ուխտատեղին։

Գյուղն ուներ Թորգոմյան անունով վարժարան, որտեղ սովորում էր 20-25 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 792-793
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272