Գավառուհին անգլ.՝ Hick | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][…], հումորային դրամա, պատմություն հասունացման մասին և զենքով աղջիկներ |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դերիք Մարտինի[1][4][5][…] |
Սցենարի հեղինակ | Անդրեա Փորթս և Դերիք Մարտինի[6] |
Դերակատարներ | Քլոե Գրեյս Մորեց[4][5][7][…], Ջուլիետ Լևիս[4][5][7][…], Բլեյք Լայվլի[4][5][7][…], Ալեք Բոլդուին[7][8], Ռորի Կալկին[4][7][3], Էդի Ռեդմեյն[4][5][7][…], Էնսոն Մաունթ[4][7], Շոն Սայփս[7], Ռեյ ՄակՔինոն[4][7][8], Դեյվ Վեսկիո[4][7], Բոբ Սթիվենսոն[4][7], Ջոդի Թոմփսոն[4][7] և Ռոբերտ Բեյքեր[7] |
Օպերատոր | Ֆրենկ Գոդվին |
Երաժշտություն | Բոբ Դիլան |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Տևողություն | 99 րոպե |
«Գավառուհին» (անգլ.՝ Hick), ռեժիսոր Դերիկ Մարտինի կինոկատակերգություն, դրաման նկարահանված Անդրեյ Պորտեսի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին[9]։ Ֆիլմը նաև հիմնված է իրական փաստերի վրա։
Նեբրասկից 13-ամյա աղջիկը` Լուլին (Քլոյե Մորեց), ով շատ ժամանակ էր անցկացնում նկարելով և երևակայելով, որոշելով գնալ Լաս Վեգաս փախչում է իր հարբեցող ծնողներից, տանելով իր հետ իր ատրճանակը, որը նվեր էր ստացել իր 13-րդ տարեդարձին։ Նա հանդիպում է խարդախ Գլենդին (Բլեիկ Լայվլի), ով վերցնում է իրեն իր հետ և օգտագործում որպես գողությունների մասնակից։ Այս ամենից առաջ Լուլին հանդիպում է Էդիին (Էդի Ռեդմեին), ով կաղ էր և ինչպես Լուլիին էր թվում հետապնդում էր իրեն։ Սակայն, հետո պարզվում է, որ նա հետապնդում է Գլենդին` ում կրքոտ սիրահարված էր, բայց Գլենդը չէր համակրում նրան, քանի որ նա կաղ, աղքատ բեռնատարի վարորդ էր։ Ավելի ուշ Էդին սիրահարվում է Լուլիին և երբ Լուլին մերժում է լինել իր հետ նա առևանգում է Լուլիին։ Սթափվելով` Լուլին իրեն գտնում է մահճակալին կապված և հասկանում է, որ փախչելն անհնար է։ Ավելի ուշ Էդին տուն է գալիս և հիշեցնում է նախորդ գիշերվա պատահածի մասին և երդվում, որ այդպիսի բան այլևս չի կրկնվի։ Արդյունքում Գլենդան մահանում է Լուլիի ատրճանակից, իսկ Լուլին սպանում է Էդիին։ Բոն`տանտերը, որտեղ ամեն ինչ կատարվեց, որոշում է օգնել իրեն։ Նա ատրճանակի փորձագետ է և խոստանում է այնպես անել, որ ասես կրկնակի սպանություն է տեղի ունեցել, իսկ երրորդ անձ ներկա չի եղել։ Բոն նաև ասում է, որ Լոս Անջելեսում նա քույր ունի, ով միշտ ցանկացել է սեփական երեխա ունենալ` կարող է հոգ տանել Լուլիի մասին։ Սակայն պարզվում է, որ Լուլին կարոտում է իր ծնողներին և որոշում է վերադառնալ տուն։ Երբ Լուլին զանգում է իր մայրիկին, նա իմանում է, որ իր հայրը գնացել է, իսկ մայրը թքած ունի իր վրա։ Ավտոբուսի մեջ նստելով, նա թերթում է իր ալբոմը և գտնում է նկար, որտեղ Բոն թողել էր իր քրոջ հասցեն։ Լուլին առանց վարանելու ուղևորվում է Լոս Անջելես։
|