Գավրիլ Տիխով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 1), 1875 Smaliavičy, Բելառուս[1] կամ Ղազախստան[2] |
Մահացել է | հունվարի 25, 1960[1] (84 տարեկան) Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ, աստղագուշակ և astrobotanist |
Հաստատություն(ներ) | Պուլկովոյի աստղադիտարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն, աստղագուշակություն[2], աստղաֆիզիկա[2], Լուսաչափություն[2] և Գունաչափություն[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սիմֆերոպոլի գիմնազիա |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Վիտոլդ Ցերասկի |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Ցերասկի և Մարինա Լավրովա-Բերգ |
Պարգևներ | |
Gavriil Adrianovich Tikhov Վիքիպահեստում |
Տիխով Գավրիլ Ադրիանովիչ (ապրիլի 19 (մայիսի 1), 1875, Smaliavičy, Բելառուս[1] և Ղազախստան[2] - հունվարի 25, 1960[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), սովետական աստղագետ, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1927 թվականից), Ղազախստանի ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս ( 1946 թվականից)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը ( 1897 թվականին)։ 1906— 1941 թվականներին աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում և ապա՝ Ղազախստանի ՍՍՀ ԳԱ աստղաֆիզիկայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղալուսաչափությանը և սպեկտրալուսաչափությանը։ Աստղերի սպեկտրերի զանգվածային ուսումնասիրության նպատակով ստեղծել և կիրառել է «երկայնական» սպեկտրագրի մեթոդը։ Կառուցել է մի շարք աստղագիտական գործիքներ, ստացել կարևոր արդյունքներ փոփոխական աստղերի ուսումնասիրության բնագավառում։ Զբաղվել է մոլորակների վրա կյանքի առկայության հարցերով։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավրիլ Տիխով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 7)։ |