Քաղաքացիությունը | ԱՄՆ և Կիպրոս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1944 | ||
Ծննդավայր | Լարնակա, Կիպրոս | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 15, 2015[1] (70 տարեկան) | ||
Մահվան վայր | Media, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] | ||
Հասակ | 1,7 մետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | placekicker | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գարաբեդ «Գարո» Եփրեմյան (անգլ.՝ Garabed «Garo» Yepremian, հունիսի 2, 1944, Լարնակա, Կիպրոս - մայիսի 15, 2015[1], Media, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), հայկական ծագումով ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հիմնականում հանդես է եկել հարձակման գծում։ Անցկացրել է տասնչորս մրցաշրջան Ազգային Ֆուտբոլային Լիգայում՝ երկու անգամ հաղթելով Սուպերբոուլում «Մայամի Դոլֆինս»-ի կազմում։ Չնայած իր ձեռքբերումներին, նա ավելի շատ հիշվում է Սուպերբոուլ VII-ի վերջնամասում թույլ տված սխալի պատճառով։
Գարոն ծնվել է 1944 թվականի հունիսի 2-ին, Լառնակայում՝ հայկական ընտանիքում։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է պահեստում և խաղացել կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմում։ 1965 թվականին եղբոր՝ Գրիգորի հրավերով, ով սովորում էր Ինդիանայի համալսարանում և ուսանողական ֆուտբոլային թիմի ավագն էր, տեղափոխվել է ԱՄՆ։ Գրիգորը համոզում է Գարոյին, որ ինքն էլ կարող է խաղալ ֆուտբոլ և անվճար կրթություն ստանալ։ Գարոն, որն այդ ժամանակ քսաներկու տարեկան էր, մեկնում է նրա համար նոր երկիր՝ լեզվին վատ տիրապետելով և մտածելով, որ խոսքը եվրոպական ավանդական ֆուտբոլի մասին է։ Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը հայտարարում է, որ նա չի կարող մասնակցել ուսանողական առաջնությանը և ստանալ սպորտային կրթաթոշակ։ Պրոֆեսիոնալ թիմերի մի քանի հանդիպումներ հեռուստատեսությամբ դիտելուց հետո Եփրեմյանը համոզվում է, որ կարող է փորձել դառնալ Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող։
Նրա համար օրինակ են դարձել հունգարացի ներգաղթյալներ Փիթ և Չարլի Գոգոլակ եղբայրները, ովքեր հարձակվողներ էին և «կոկերային ոճով» էին հարվածում գնդակին։ Մինչ այդ, լիգայի հարձակվողները վազում էին և ուղիղ հարվածում գնդակին[2][3][4][5][6]։
1966 թվականի հոկտեմբերի 12-ին Գարոն գնացել է «Ատլանտա Ֆալկոնս» ակումբի ճամբար՝ նախադիտման։ Հաջորդ օրը նա մարզումներ է անցկացրել «Դետրոյթ»-ի հետ։ Նույն օրը երեկոյան Եփրեմյանը պայմանագիր է կնքել թիմի հետ, ևս մեկ օր էլ պահանջվել է աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար։ Հոկտեմբերի 16-ին Գարոն մտել է Բալթիմորի մարզադաշտ՝ իր դեբյուտը նշելով ԱՖԼ-ում։ Մինչ այդ նա երբեք հանդիպման ժամանակ ներկա չի եղել մարզադաշտում և չի իմացել, թե ինչպես պատշաճ կերպով հագնել համազգեստը։ Այդ մրցավեճում «Լայոնս»-ը 14:45 հաշվով պարտվել է «Կոլտս»-ին։ Հանդիպման երկրորդ խաղակեսում Դետրոյտի ֆուտբոլիստները տաչդաուն կատարել են, որից հետո Եփրեմյանը լրացուցիչ միավոր է վաստակել։ Դուրս գալով խաղադաշտից՝ նա ձեռքերը թափահարելով տոնել է իր հաջողությունը։ Պահեստայինների նստարանի իր թիմակից Ալեքս Կարրասը Գարոյին հարցրել է, թե ինչն է նա այդքան բուռն կերպով տոնում։ Նրան Եփրեմյանը պատասխանել է, որ ինքը տաչդաուն է կատարել։ The Tonight Show-ի հաղորդավար Ջոնի Քարսոնը մի քանի տարի կատակել է այդ արտահայտության հետ կապված[2][3][4]։ Մի քանի շաբաթ անց «Մինեսոտա»-ի դեմ խաղում նա վեց ֆիլդ-գոլ է խփել՝ սահմանելով լիգայի ռեկորդ և ցնցելով պրոֆեսիոնալ ֆուտբոլային աշխարհը[7]։
1967 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Եփրեմյանն ընդհատել է կարիերան՝ զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով։ Մեկ տարի ծառայել է բանակի բժշկական կենտրոնում որպես խոհարար, իսկ հետո ևս չորս տարի եղել է Ազգային գվարդիայի պահեստազորում։ Երբ վերադարձել է բանակից, «Դետրոյտ»-ը նրա հետ նոր պայմանագիր չի կնքել։ Նա պայմանագիր է կնքել մայրցամաքային ֆուտբոլային լիգայի «Միչիգան Էրրոուզ»-ի հետ։ Գարոն չի հասցրել խաղալ թիմի կազմում, ակումբը լուծարվել է, և Եփրեմյանը բաց է թողել մի ամբողջ տարի, այդ ընթացքում նա բնակվել է Դետրոյթի արվարձանում և միջոցներ է վաստակել փողկապ կարելով[2][3]։
1970 թվականին «Մայամի Դելֆինս»-ը Գարոյին հրավիրել է ուսումնամարզական հավաքի, որից հետո նա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նա ակումբի հետ անցկացրել է ինը մրցաշրջան, 1971 թվականին դարձել է լիգայի առաջատարը վաստակած միավորներով։ Նույն մրցաշրջանում Եփրեմյանի խփած ֆիլդ-գոլը «Դոլֆինս»-ին հաղթանակ է պարգևել «Կանզաս Սիթի Չիֆս»-ի նկատմամբ՝ ՖԱԼ-ի պատմության ամենաերկար խաղում։ Կանզաս Սիթիի Քաղաքային ստադիոնում կայացած հանդիպումը տևել է 7 ժամ 20 րոպե և ավարտվել է 27։24 հաշվով՝ հօգուտ «Մայամի»-ի[8]։
1972 թվականի Սոպերբոուլ VII-ի մրցաշրջանի վերջին խաղում Եփրեմյանը սխալ է թույլ տվել, որը ստվերել է նրա ամբողջ լիգայի կարիերան։ Խաղի ավարտին մնացել է 2 րոպե 7 վայրկյան, «Դոլֆինս»-ը 14-0 հաշվով հաղթել է։ Գարոն խաղադաշտ է մտել 41 յարդ նշակետից ֆիլդ-գոլ խփելու համար։ Հարվածը կասեցրել է «Ռեդսկինս»-ի պաշտպան Բիլ Բրունդեյջը։ Գնդակի վրա ուղղակի ընկնելու և այն ֆիքսելու փոխարեն Եփրեմյանը փորձել է փոխանցում կատարել, գնդակը սայթաքել է, նա հարվածել է այն օդ, որից հետո հակառակորդի պաշտպան Մայք Բասը ընդհատել է և տաչդաուն հարված է կատարել, որի արդյունքում հաշիվը դարձել է 14:7։ Հետագայում Գարոն հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ պահին զգացել է, որ իր կյանքն ավարտվել է[3]։ 1973 թվականին նա երկրորդ անգամ է դարձել Սուպերբոուլի հաղթող՝ «Դոլֆինս»-ի՝ «Մինեսոտա Վիկինգս»-ի նկատմամբ 24։7 հաշվով հաղթանակից հետո[9]։
«Դոլֆինս»-ից Եփրեմյանը հեռացել է 1979 թվականին, նրան փոխարինել է նորեկ Ուվե ֆոն Շամանը։ Սա անսպասելի քայլ է եղել թիմի ղեկավարության կողմից, քանի որ Գարոն նախորդ մրցաշրջանն ավարտել է որպես հարվածների ճշգրտությամբ լիգայի լավագույն հարձակվող[9]։ Կարիերայի ավարտին Գարոն մեկ տարի անցկացրել է «Նյու Օռլեանս Սեյնթս»-ում և երկու սեզոն՝ «Տամպա Բեյ Բաքանիրս»-ում։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում նա իրացրել է ֆիլդ-գոլերի 67,1%-ը (210-ը՝ 313-ից) և 464 կարճ տարածությունից ֆիլդ-գոլերից 444-ը[2][10]։ Չնայած առաջնությունում տասնչորս տարվա հաջողություններին և երկու չեմպիոնական տիտղոսներին, Գարո Եփրեմյանն ավելի շատ հիշվում է Սուպերբոլ VII-ում կատարած իր կոպիտ սխալով, որից հետո «Ռեդկինս»-ը հնարավորություն է ստացել հավասարեցնել հաշիվը[6]։
Ընդգրկվել է 1970-ականների ՖԱԼ-ի տասնամյակի հավաքական թիմում[2]։
2001 թվականին, երբ նրա որդու՝ Ազատի կնոջ մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, Եփրեմյանը հիմնել է բարեգործական հիմնադրամ՝ հիվանդության հետազոտության համար միջոցներ հավաքելու նպատակով։ Նրա կինը՝ Մարիցան, նույնպես տառապել է քաղցկեղով։ Ամեն տարի նա գոլֆի մրցաշար է անցկացրել և բարեգործական ընթրիք կազմակերպել։ Բացի այդ, Գարոն իր տան նկուղում հիմնել է գեղարվեստի արվեստանոց և նկարների վաճառքից ստացված գումարի մի մասը նույնպես փոխանցել հիմնադրամին[2][3][11]։
2014 թվականին Գարոյի մոտ ախտորոշվել է ուղեղի նեյրոէնդոկրին ուռուցք։ Նրան վիրահատել են այն հեռացնելու համար և քիմիաթերապիա են նշանակել։ Չնայած բուժմանը, Եփրեմյանը մահացել է 2015 թվականի մայիսի 15-ին, Փենսիլվանիայի Մեդիա քաղաքի հիվանդանոցում[12][13][14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարո Եփրեմյան» հոդվածին։ |
|