Գումարի մի մասը անգլ.՝ A Piece of the Action | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | բադի մուվի, ֆիլմ կողոպուտի մասին և blaxploitation |
Թվական | հոկտեմբերի 7, 1977 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սիդնի Պուատյե |
Սցենարի հեղինակ | Charles Blackwell? |
Դերակատարներ | Բիլ Քոսբի, Ջեյմս Էրլ Ջոնս, Սիդնի Պուատյե[1], Denise Nicholas?[1], Jason Evers?[1], Մարկ Լոուրենս[1], Շերիլ Լի Ռալֆ[1], Eric Laneuville?[1], Ernest Lee Thomas?[1], Estelle Evans?[1], Frances Foster?[1] և Angus Scrimm?[1] |
Օպերատոր | Donald M. Morgan? |
Երաժշտություն | Curtis Mayfield? |
Մոնտաժ | Փեմբրոուք Ջ․ Հերինգ |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 135 րոպե[2] |
«Գումարի մի մասը» (անգլ.՝ A Piece of the Action), ամերիկյան քրեական կատակերգություն։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիդնի Պուատյերը, Բիլ Քոսբին, Ջեյմս Էռլ Ջոնսը։ Սա Պուաթյեի երրորդ ֆիլմն է Քոսբիի հետ, «Շաբաթ երեկո քաղաքի ծայրամասում» և «Եկեք դա նորից անենք» ֆիլմերից հետո։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հոկտեմբերի 7-ին։
Դեյվ Անդերսոնը (Բիլ Քոսբի) և Մեննի Դարելը (Սիդնի Պուատյե) առաջին դասի երկու գողեր են, որոնց երբեք չեն կարողանում բռնել։ Ջոշուա Բերկը թոշակառու հետախույզ է, ով բավականաչափ ապացույցներ ունի նրանց ճաղերի հետև ուղարկելու համար։ Փոխարենը լռության դիմաց առաջարկում է աշխատել անչափահաս իրավախախտների կենտրոնում։ Սկզբում նրանք հրաժարվում են, բայց ժամանակի ընթացքում ձեռք են բերում երեխաների վստահությունն ու հիացմունքը։ Ամեն ինչ լավ է ընթանում, մինչև ինչ-որ մեկը նրանց ասում է, որ վերջին կողոպուտը կատարեն.. կամ․․.
2002 թվականին հայտարարվել է, որ Ուիլ Սմիթը և Overbrook Entertainment ընկերությունը մտադիր են վերարտադրել ֆիլմը։ Սմիթը ծրագրում էր հրավիրել Էդի Մերֆիին, Մարտին Լոուրենսին և այլ աֆրոամերիկացի դերասանների[3][4]։
Սաունդթրեքը ձայնագրվել է Քուրթիս Մեյֆիլդի և Մեյվիս Ստեփլզի կողմից։
|