Գուստավ Էռնեսաքս | |
---|---|
Բնօրինակ անուն | էստ․՝ Gustav Ernesaks |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1908[1][2] Պեռիլա, Էստոնիա |
Երկիր | ԽՍՀՄ և Էստոնիա |
Մահացել է | հունվարի 24, 1993[1][2] (84 տարեկան) Տալլին, Էստոնիա[3] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և հրապարակախոս |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Ստելլա Էռնեսաքս |
Պարգևներ | |
Gustav Ernesaks Վիքիպահեստում |
Գուստավ Գուստավի Էռնեսաքս (էստ․՝ Gustav Ernesaks, դեկտեմբերի 12, 1908[1][2], Պեռիլա, Էստոնիա - հունվարի 24, 1993[1][2], Տալլին, Էստոնիա[3]), էստոնացի կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, մանկավարժ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), Լենինյան (1970) և Ստալինյան երկու մրցանակների (1947, 1951) դափնեկիր։ Էստոնական ԽՍՀ հիմնի հեղինակ։
Գուստավ Էռնեսաքսը ծնվել է Պերիլա գյուղում։ Ուսանել է Տալլինի կոնսերվատորիայում։ Նրա դասախոսներից են եղել Յուհան Աավիկն ու Արթուր Կապպը։ 1937 թվականին սկսել է դասավանդել նույն կոնսերվատորիայում։ 1945 թվականից Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ 1944 թվականին հիմնել է Էստոնիայի պետական ակադեմիական արական երգչախումբը և մինչև 1975 թվականը գլխավորել է այն։ Այդ ժամանակաշրջանում երգչախումբը մեծ ճանաչում է ձեռք բերել ԽՍՀՄ-ում։
Կոմպոզիտորական ու դիրիժորական գործունեությանը զուգահեռ Էռնեսաքսը նաև եղել է Տալլինում հինգ տարին մեկ անցկացվող Երգի փառատոնի կազմակերպիչներից։
Էռնեսաքսի ստեղծագործություններից առավել հայտնի են նրա երգերը, այդ թվում՝ «Իմ հայրենիք, իմ սեր» («Mu isamaa on minu arm») երգը։ Էռնեսաքսը մի շարք օպերաների («Կախարդված լիճը», «Փոթորիկների ափը» և այլն), դրամատիկական ներկայացումների ու ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։ Իր ստեղծագործություններում նա հաճախ է օգտագործել ժողովրդական մեղեդիներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էռնեսաքս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 75)։ |