Գրիգորե Վիերու մոլդ.՝ Grigore Vieru | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1935[1][2][3] |
Ծննդավայր | Պերերիտա, Briceni District |
Վախճանվել է | հունվարի 18, 2009[3] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Գերեզման | Հայկական կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | Մոլդովերեն, ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Կրթություն | Իոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1957-2009 |
Ժանրեր | բանաստեղծություն, մանկական բանաստեղծություն |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա և Moldovan Writers' Union? |
Կուսակցություն | Մոլդովայի ազգային ճակատ |
Պարգևներ | |
Grigore Vieru Վիքիպահեստում |
Գրիգորե Վիերու (մոլդ.՝ Grigore Vieru, 14 փետրվարի, 1935, Պերերիտա, Խոտինի գավառ, Բեսարաբիա, Ռումինիայի թագավորություն - 18 հունվարի, 2009, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի բանաստեղծ։
Գրիգորե Վիերուն ծնվել է 1935 թվականի փետրվարի 14-ին Բեսարաբիայում՝ Խոտինի գավառի Պերերիտա գյուղում (ներկայում՝ Բրիչանիի շրջան Մոլդովայի Հանրապետություն)՝ Պավել և Եվդոկիա Վիերուների ընտանիքում։ Եղել է ընտանիքի միակ երեխան, որ կենդանի է մնացել։
Հայրենի գյուղի դպրոցում յոթերորդ դասարանն ավարտելուց հետո Գրիգորե Վիերուն կրթությունը շարունակել է Լիպկանի քաղաքի երկրորդ միջնակարգ դպրոցում։ Ուսանողական տարիներին՝ 1957 թվականին, տպագրվել է նրա առաջին գիրքը՝ «Alarmă» («Տագնապ»), որում ընդգրկված էին բանաստեղծություններ մանուկների համար։
1958 թվականին ավարտել է Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ու բանասիրության ֆակուլտետը։ Նույն թվականին որպես խմբագիր աշխատանքի է ընդունվել «Լենինյան կայծ» թերթում։
1959 թվականի հունիսի 8-ին Գրիգորե Վիերուն ամուսնացել է Ռաիսա Նակուի հետ։ 1960 թվականի հունիսի 16-ին ծնվել է նրանց որդին, ում անվանել են Թեոդոր։
Որպես խմբագիր՝ Գրիգորե Վիերուն աշխատել է «Մոլդովական գիրք» հրատարակչությունում, որտեղ լույս են տեսել նրա մանկական բանաստեղծությունների երկու ժողովածուները՝ «Făt-Frumos curcubelul» և «Bună ziua, fulgilor!»: 1963 թվականին հրատարակվում է մանկական բանաստեղծությունների «Mulţumim pentru pace» («Շնորհակալություն խաղաղության համար») ժողովածուն և բանաստեղծությունների, երգերի ու հեքիաթների «Făguraşi» ժողովածուն։
1965 թվականի հունիսի 19-ին ծնվում է Գրիգորե Վիերուի երկրորդ որդին՝ Քելինը։ 1967 թվականին բանաստեղծն արժանանում է Մոլդավիայի կոմերիտմիության Բորիս Գլավանի անվան մրցանակի։ 1968 թվականին լույս է տեսնում նրա ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուն՝ «Քո անունը» (ռուս.՝ «Имя твоё»), որ արժանանում է հանրապետության գրաքննադատների բարձր գնահատականին։
1973 թվականին Գրիգորե Վիերուն խորհրդային գրողների պատգամավորության կազմում այցելել է Ռումինիա, հանդիպել ռումինական «Secolul XX» («XX դար») թերթի խմբագիրների հետ։ Հետագայում լույս են տեսել «Մամա» (բանաստեղծություններ, 1975), նախադպրոցականների համար նախատեսված «Albinuţa» («Մեղու») (1980), «Fiindcă iubesc» («Որովհետև սիրում եմ», բանաստեղծություններ, 1979) գրքերը։
1984 թվականին «Մելոդիա» ընկերության «Դիսկոակումբ» շարքում հրատարակվեց Անատոլի Կիրիյակի՝ Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի ժողովածուն, որում ընդգրկված էին Սիլվիա Կիրիյակի, Սոֆիա Ռոտարուի, Շտեֆան Պետրակեի և Անաստասիա Լազարյուկի կատարումները։ Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգեր («Adio», «Amor», «Молодость-цветок», «Песня о моей жизни», «Нежная мелодия», «Романтика») կատարել է Սոֆիա Ռոտարուն[5]։
Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել մոլդովացի կոմպոզիտորներ Զլատա Տկաչը, Յան Ռայբուրգը, Պյոտր Տեոդորովիչը, Դավիդ Գերշֆելդը, Ալեքսանդր Մուլյարը, Եվգենի Դոգան, Սոլոմոն Շապիրոն, Դմիտրի Գեորգիցեն, Պավել Ռիվիլիսը, Յուլիա Ցիբուլսկայան, Սեմյոն Լունգուլը, Մարկ Կոպիտմանը, Վասիլի Զագորսկին, Իոն Ալդյա-Տեոդորովիչը։
Բանաստեղծն ինքը գրեկ է երգերի երաժշտություն («Să creşti mare»), հրատարակվել են նրա երգերի «Poftim de intraţi» և «Cine crede» ժողովածուները։ Երաժշտություն է ստեղծվել նաև Գրիգորե Վիերուի այլ ստեղծագործությունների համար, դրանցից են՝ «Պավլիկ Մորոզով. ծիրանեգույն փողկապ» (Pavlik Morozov: Cravata lui cea purpurie…), «Գեղեցիկ Մոլդովա» (Moldovă frumoasă), «Մենք ապրում են կոլխոզում» (Noi vom trăi în comuna, երաժշտությունը՝ Զլատա Տկաչի), «Կարմիր Հոկտեմբեր» (Octombrie cel roşu, երաժշտությունը՝ Զլատա Տկաչի), «Մեր դրոշը» (Steagul nostru, երաժշտությունը՝ Վալերի Ռոտարուի), «Գնում են պիոներները» (Trec pionerii, երաժշտությունը՝ Պավել Ռիվիլիսի)[6]։
1980-ական թվականների վերջին Գրիգորե Վիերուն դարձել է Ռումինիայի ու Մոլդավիայի միավորման համար պայքարող շարժման ակտիվ գործիչներից մեկը։ 1989 թվականին ընտրվել է Մոլդովական ԽՍՀ ժողովրդական պատգամավոր։ Մասնակցել է Քիշնևում անցկացվող բազմաթիվ ցույցերի։
2001 թվականից հետո անցել է իշխող Կումինիստների կուսակցության ընդդիմության շարքերը[7]։
2009 թվականի հունվարի 15-ի՝ լույս 16-ի գիշերը Գրիգորե Վիերուն ավտովթարի է ենթարկվել Յալովենի շրջանի Դենչեն գյուղից ոչ հեռու՝ Բեսարաբյասկա-Քիշնև ավտոճանապարհին. նա եղել է «Ժոկ» ազգային պարերի ազգային ակադեմիական անսամբլի տնօրենի տեղակալ Գեորգի Մունտյանուի վարած թեթև մարդատար մեքենայի ուղևորը։ Որպես վթարի պատճառներ Քիշնևի ոստիկանությանը նշել է արագության գերազանցումն ու վարորդի հոգնածությունը[8][9]։
Գրիգորե Վիերուն տեղափոխվել է Քիշնևի շտապօգնության հիվանդանոց, որտեղ մահացել է 2009 թվականի հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 1:20[10]։ 2009 թվականի հունվարի 20-ը Մոլդովայում հայտարարվել է սգո օր[11]։
Գրիգորե Վիերուն թաղվել է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը[12]։
Քիշնևում Գրիգորե Վիերուի անվամբ կոչվել է պողոտա, իսկ Դասականների ծառուղում տեղադրվել է նրա կիսանդրին։ 2010 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծի կիսանդրին տեղադրվել է Ստրաշենիում։ Վիերուի հուշարձան է տեղադրված նաև Բուխարեստում։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորե Վիերու» հոդվածին։ |
|