Գյուղ | ||
---|---|---|
Դարման | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Գեղի, Դերման, Թեմիրան, Թեմրան, Թերման, Տարման, Տեմրան, Տերման | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2650 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | դարմանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 12600 | |
|
Դարման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Վերին Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ անտառապատ լանջի վրա։
Բնակչության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ դարձավ 1915-1916 թվականների ժամանակ։ Բնակչության փոքր մասը կարողացավ փրկվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
1909 թվականին ուներ 350 տուն՝ 2540 հայ բնակչով, իսկ 1914 թվականին՝ 2650 բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
XX դարի սկզբին Դարմանն ուներ 15 խանութ-արհեստանոցներ և 2 ձիթհանք։
Դարմանն ուներ 2 եկեղեցի։ Նրանցից մեկը, որը կառուցված էր 1181 թվականին, կոչվում էր Սուրբ Սարգիս։ Գյուղից հյուսիս՝ լեռնալանջի վրա կար մի հսկայական ավերված ամրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 316)։ |