Դերվենտ | |
---|---|
Դերվենտ գետը Հոբարտ քաղաքի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 215 |
Ավազանի մակերես | 9249 կմ² |
Ջրի ծախս | 123 (Նյու Նորֆոլք) |
Ջրահոսք | |
Ակունք | Սենտ Կլեր |
Ակունքի տեղակայում | Lake St Clair? |
Բարձրություն | 737 մ |
Գետաբերան | Ստորմ ծովածոց |
Գետաբերանի տեղակայում | Storm Bay? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Գետի թեքություն | 3,43 մ/կմ |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Narcissus River?, Travellers Rest River?, Nive River?, River Dee?, River Ouse?, Clyde River?, Back River?, Ջորդան, Cuvier River?, Navarre River?, Counsel River?, Florentine River?, Repulse River?, Broad River?, Jones River?, Tyenna River?, Styx River?, Plenty River?, Lachlan River? և Hobart Rivulet? |
Ջրի մարմիններ | Lake St Clair?, Lake King William? և Lake Repulse? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Թասմանիա նահանգ |
Գետը Վիքիպահեստում |
Դերվենտ (անգլ.՝ Derwent River), գետ Թասմանիա կղզում (Ավստրալիա)։ Սկիզբ է առնում Սենտ Կլեր լճից, որը գտնվում է կղզու կենտրոնական հատվածում, և հոսում է Հոբարտի՝ Թասմանիա նահանգի մայրաքաղաքի հարավարևելյան ուղղությամբ։ Գետի երկարությունը 215 կմ է[1]։
Նյու Նորֆոլք քաղաքից ներքև Դերվենտ գետը դառնում է զգալիորեն ավելի լայն՝ աստիճանաբար վերածվելով էստուարիայի, որն անցնում է Հոբարտի միջով և թափվում Բրունի կղզու հյուսիսային ծայրամասից ոչ հեռու գտնվող Ստորմ ծովածոցը։ Էստուարիայի ստորին հատվածը իրենից ներկայացնում է լայն ծովախորշ, որտեղ գտնվում է Հոբարտ քաղաքի նավահանգիստը։
Դերվենտ գետի ուսումնասիրության և յուրացման պատմությունը սերտ կապ ունի ամբողջ Թասմանիայի պատմության հետ։ Հենց Դերվենտ գետի մոտ է 19-րդ դարի սկզբներին հիմնվել կղզու վրա առաջին եվրոպական բնակավայրը (այդ ժամանակ այն կոչվել է Վան Դիմենի Երկիր), իսկ դրանից ավելի ուշ նրա ափին հիմնվել է Հոբարտ քաղաքը, որը դարձել է Թասմանիայի մայրաքաղաքը[2]։
Դերվենտ գետը ապահովում է նրա ավազանում գտնվող բնակավայրերի խմելու ջրի հիմնական մասը, ինչպես նաև համարվում է մի քանի ջրաէլեկտրակայանների կողմից արտադրող էլեկտրական էներգիայի նշանակալից աղբյուրը։ ՋԷԿ-երը գետի և նրա վտակների վրա կառուցվել են 1930-1960-ական թվականներին[3]։
Շատ տարիներ առաջ գետի ափերը ծածկված էին անտառներով և բնակեցված էին աբորիգենների կողմից՝ մասնավորապես մուէնիա (անգլ.՝ Mouheneener) ցեղերի ներկայացուցիչներով, ովքեր այդ վայրերը բնակեցրել էին առաջին բրիտանական բնակավայրի ստեղծումից առնվազն 8 հազար տարի առաջ[4]։
1793 թվականի հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Ստորմ ծովածոցի շրջանում է եղել ֆրանսիացի ծովագնաց Ժոզեֆ Անտուան դե Բրյունի դ'Անտրկաստոյի արշավախումբը։ Հետազոտելով ծովածոցի հյուսիսային շրջանը, դ'Անտրկաստոյի արշավախմբի սպա Շարլ Ֆրանսուա Բոտան Բոպրեն և նրա ուղեկիցները հայտնաբերեցին, որ նրա մեջ խոշոր գետ է թափվում, որը նրանց կողմից ստացել է Rivière du Nord («հյուսիսային գետ») անվանումը[5][6]։
1793 թվականին, դ՛Անտրկաստոյի արշավից մի քանի ամիս անց, այդ շրջանը հետազոտել է անգլիացի ծովագնաց Ջոն Հեյսը, և նա այդ գետը անվանեց Դերվենտ (Derwent) Քամբրիայում (կոմսություն Անգլիայի հյուսիս-արևմուտքում) գտնվող Դերվենտ գետի պատվին, որը հոսում էր այն վայրի միջով, որտեղ նա ծնվել էր[7]։ Ջոն Հեյսը կիրառել է Դերվենտ անունը միայն գետի վերին հատվածի համար։ Հետագայում մեկ այլ անգլիացի ճանապարհորդող Մետյու Ֆլինդերսը տեղափոխել է անվանումը ամբողջ գետի վրա[8]։
Գոյություն ունեն Derwent գետի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ։ Ըստ այդ վարկածներից մեկի կարծում են, որ այդ բառը կելտական լեզվով նշանակում է «մաքուր ջուր» (կամ «պարզ ջուր» ― անգլ.՝ clear water)[9][10]: Այլ վարկածի համաձայն, այդ անվանումը ծագել է բրիտական derventio («կաղիններով ծածկված հարթավայր») և վալլիերեն համանման՝ derw-` «կաղնե» բառից։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերվենտ» հոդվածին։ |
|