Դինկո Դերմենջիև բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1941[1][2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մայիսի 1, 2019[3] (77 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դինկո Ցվետկով «Չիկո» Դերմենջիև (բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев, հունիսի 2, 1941[1][2], Պլովդիվ, Բուլղարիա - մայիսի 1, 2019[3], Պլովդիվ, Բուլղարիա[4]), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուլղարիայի սպորտի վաստակավոր վարպետ (1967 կամ 1968), Բուլղարիայի տարվա մարզիկ (1974), «Բոտև» ակումբի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Պլովդիվի պատվավոր քաղաքացի։
Դինկո Դերմենջիևը գրեթե ողջ կարիերան անցկացրել է Պլովդիվի «Բոտև» ակումբում, ինչպես նաև 1958/1959 մրցաշրջանում խաղացել է «Մարիցայի» կազմում։ Դինկոն Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 58 հանդիպում[5]։ Ազգային թիմում աշխարհի երեք առաջնությունների (1962, 1966 և 1970) մասնակից է[6]։ Վերջինում գոլ է խփել Պերուի ազգային ընտրանուն[7]։
Ճանաչվել է «Բոտևի» 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։
Դերմենջիևը դարձել է Նիկոլայ Բարեկովի «Բուլղարիան առանց գրաքննության» (բուլղար․՝ България без цензура) կենտրոնամետ կուսակցության հիմնադիրներից[8]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դերմենջիևը ստացել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր և մարզիչ է աշխատել տարբեր թիմերում՝ «Չեպինեցում» (Վելինգրադ) (1978-1979), «Շումենում» (1984-1985), Բուլղարիայի երիտասարդական հավաքականում (1985-1987, 1994-1995), «Սպարտակում» (Պլևեն) (1987-1988), «Օմոնիայում» (Արադիպու) (Կիպրոս) (1988-1989), «Մարիցայում» (Պլովդիվ) (1997), «Լևսկիում» (Սոֆիա) (1991), «Խեբիրում» (1992), «Չեռնոմորեցում» (Բուրգաս) (1995), «Լոկոմոտիվում» (Սոֆիա) (1996), «Լոկոմոտիվում» (Պլովդիվ) (1996, 1998-1999) և «Բոտևում» (Պլովդիվ) (1979-1984, 1989-1991, 1992-1993, 1995-1996, 1997-1998, 1999-2001)։
Դինկո Դերմենջիևը մահացել է 2019 թվականի մայիսի 1-ին Պլովդիվում[9]։
2020 թվականին Պլովդիվում մեկնարկել է քաղաքի «Խրիստո Բոտև» մարզադաշտի մոտ Դինկո Դերմենջիևի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությունը[10]։
Դերմենջիևի կնոջ անունն է Մարիա։ Նրանք ունեն երկու որդի՝ Ցվետոզար և Դիմիտր։ Ցվետոզարը ևս եղել է ֆուտբոլիստ և տարբեր տարիների պաշտպանել է «Բոտևի» և «Սլավիայի» գույները[11]։
|