Եղբայր Արև, քույր Լուսին իտալ.՝ Fratello sole, sorella luna | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրանկո Զեֆիրելի |
Պրոդյուսեր | Դայսոն Լովել և Մարինա Չիկոնյա |
Սցենարի հեղինակ | Սուզո Չեկի դ’Ամիկո, Ֆրանկո Զեֆիրելի և Լինա Վերտմյուլեր |
Դերակատարներ | Գրեմ Ֆոլկներ, Ջուդի Բրոուքեր, Վալենտինա Կորտեզե, Ադոլֆո Չելի, Ջոն Շարպ, Ալեք Գինես, Ալֆրեդո Բյանկինի, Կարլո Պիզականե, Քեննեթ Քրենհեմ, Լի Մոնթեգյու, Լի Լոսոն, Մայքլ Ֆիսթ, Փիթեր Ֆերթ[1], Մասիմո Ֆոսկի[1], Ֆորտունատո Արենա[1], Ջիաննի Պուլոնե[1], Գուիդո Լոլոբրիջիդա[1], Ռենատո Տեռա[1], Կառլո Հինտերման[1], Ռոբերտ Ռիետտի[1], Ֆրանկա Շուիտո[1], Ֆրանկա Մացցոնի[1], Արիստիդե Կապորալե[1], Սանդրո Դորի, Ռոբին Ասքուիթ, Ներինա Մոնտանիանի և Կառլթոն Հոբս |
Օպերատոր | Էննիո Գվարնյերի |
Երաժշտություն | Ռից Օրտոլանի |
Մոնտաժ | Ռեջինալդ Միլզ |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Սիցիլիա |
Տևողություն | 116 րոպե և 126 րոպե |
![]() |
«Եղբայր Արև, քույր Լուսին» (անգլ.՝ Brother Sun, Sister Moon, իտալ.՝ Fratello sole, sorella luna), Իտալիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության ֆիմ, ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից, կաթոլիկական եկեղեցու ամենահարգի և ամենապատվավոր սրբերից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու վերաբերյալ։
![]() |
Մինչև օրս ես քեզ եմ իմ հայրը համարել, այս պահից ես ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս ես» - (Ֆրանցիսկ Ասսիզեցի)
|
![]() |
Ֆրանցիսկ Ասսիզեցին ապրում է բավականին բարեկեցիկ ընտանիքում. ընտանիքի միակ զավակն է։ Հայրը մետաքսի վաճառական է։ Երիտասարդ տարիքում վարել է ցոփ ու շվայտ կյանք։ Պատերազմի ժամանակ գերի է ընկնում և հազիվ փրկվում մահից։ Պատահական դիպվածի պատճառով սկսում է իրապես գիտակցել համեստ կյանքի, ողորմություն տալու աստվածային իմաստը։ Եվ նա որոշում է իրեն հարսնացու «ընտրել» աղքատությանը։
Նա հոր՝ վաճառքի համար նախատեսված մետաքսը վաճառում է և նվիրում եկեղեցուն։ Հայրը բարկանում է որդու վրա, փակում է տանը, նրան սկսում են խելացնոր համարել։ Նա իր վրայից հանում է հոր տված շորերը, մերկանում և հայտարարում, որ ունի միայն մեկ հայր՝ Աստվածը։
Նա սկսում է ապրել Ասսիզի քաղաքի մատույցներում, եկեղեցիներ է նորոգում, վարում է խիստ աղքատիկ կյանք, զրկված է լինում աշխարհիկ հաճույքներից։ Սակայն շուտով նրան են միանում այլ երիտասարդներ, ներառյալ հարուստ Բեռնարդ դե Քվինտաբալլեն։
Աղքատիկ շորերով նա մեկնում է Հռոմ՝ Իննոկենտիոս 3-րդ պապից խնդրելու, որ նա հաստատի իր եղբայրության՝ իր կազմած կանոնադրությունը։ Հանդիպումն ունենում է պատմական նշանակություն, քանի որ աղքատիկ շորերով Ֆրանցիսկի առջև խոնարհվում է ոսկեփայլ, աշխարհակալ, միլիոնավոր կաթոլիկների առաջնորդ պապը։
Ֆիլմն առաջադրված է եղել Օսկար կինոմրցանակի՝ լավագույն նկարիչ-բեմադրող անվանակարգում[2]։
Երաժշտության հեղինակն է Ռիզ Օրտոլանին, երգը կատարում է շոտլանդացի երգիչ Դոնովանը։ Դոնովանը երգում է ֆիլմում հնչող բոլոր երգերը։ 2004 թվականին Դոնովանը վերաձայնագրեց ֆիլմում հնչող երգը։
Կոմպոզիտոր Լեոնարդ Բեռնշտեյնը և երգի տեքստերի հեղինակ Լեոնարդ Կոհենը սկզբում աշխատեցին, սակայն հետագայում հեռացվեցին աշխատանքից[3][4][5]։ Պոլ Սիմոնը նույնպես կանչվեց երաժշտության և երգի տեքստի համար, սակայն նա նույնպես մերժվեց[6][7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբայր Արև, քույր Լուսին» հոդվածին։ |
|