Եվգենի Պավլովիչ Տիխոնցով (բելառուս․՝ Яўгені Паўлавіч Ціханцоў, նոյեմբերի 4, 1998(1998-11-04), Գոմել, Բելառուս), բելառուս ծանրորդ[1], աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մինչև 2018 թվականը հանդես է եկել 94 կգ քաշային կարգում, 2018 թվականից մինչև 2023 թվականը հանդես է եկել 96 կգ քաշային կարգում, ներկայումս հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում[2][3]։ 2024 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ երկրամարտում գրանցելով 389 կգ արդյունք։
2018 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել 96 կգ քաշային կարգում[4][5]։ Նվաճել է բրոնզե մեդալ պոկում վարժությունում՝ պատանիների համաշխարհային ռեկորդ սահմանելով 180 կգ քաշային կարգում։
Ծանրամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել 96 կգ քաշային կարգում[6]։ Կատարել է բոլոր վեց մոտեցումները՝ նվաճելով ոսկե մեդալ պոկում, հրում և երկամարտում։ Նույն առաջնությունում սահմանել է Եվրոպայի ռեկորդ հրում և երկամարտում[7]։ Երկամարտում գրանցել է 400 կգ արդյունքը ինչը 22 կգ-ով ավելի է եղել, քան արծաթե մեդալակիրի գրանցած արդյունքը։
2018 թվականին մասնակցել է Քաթարի 5-րդ միջազգային գավաթին՝ պոկում վարժությունում նվաճելով արծաթե իսկ հրում վարժությունում և երկամարտում բրոնզե մեդալ։