![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1660 |
բարձրություն | 39,4 սանտիմետր |
լայնություն | 44,5 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Ֆրիկի հավաքածու[2] |
հավաքածու | Ֆրիկի հավաքածու |
սեփականատեր | Հենրի Քլեյ Ֆրիկ[2] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Երաժշտության ընդհատված դաս (հոլ.՝ Onderbreking van de muziek), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից, հավանաբար նկարված 1660-1661 թվականներին։ Երաժշտության թեմայի ժանրով նկարներ 17-րդ դարի հոլանդական նկարչության մեջ արդիական էին։ Նկարը պահվում է Նյու-Յորքում՝ Ֆրիկի հավաքածուում[3]։
Ստեղծման պատմություն
1660 թվականին Յան Վերմեերը ընտանիքի հետ տեղափոխվում է իր մոր տուն, որը գտնվում էր Աուդ Լանգենդեյկում (հոլ.՝ Oude Langendijk), նյու-Յորքի Դելֆտե կրկեսի մոտ։ Շենքի առաջին հարկում նկարիչը տեղավորում է իր արհեստանոցը, որտեղ և, հավանաբար, 1660-1661 թվականների ընթացքում նկարում է այս նկարը[4]։ 1901թվականին այն գնվել է 26000 դոլարով, որը զգալիորեն ավելի մեծ գումար էր,քան նկարչի մնացած նկարները[5]։
Նկարի սյուժե
«Երաժշտության դաս», «Համերգ», «Լյութնիստկա» և «Կիթառահար» նկարների հետ այս ստեղծագործությունը մի մասն է կազմում երաժշտական թեմաներին նվիրված նկարների[6]։ Այս նկարի սյուժեն արտացոլում է 17-րդ դարի Եվրոպայում սիրաշահելու գործընթացը, մասնավորապես `նվագելու ժամանակ, ընկերոջ կամ երաժշտության ուսուցչի հետ։ Դատելով հագուստի հարուստ տեսքից, երևում է, որ մեծ ուսուցիչը եկամուտ ունի։ Առաջին հայացքից նման անհասկանալի դետալներից մեկը գինու բաժակն է և հետևի պլանում ՝ Էրոսի նկարը, որը ներքին ուղղվածություն ունի գործող երկու անձանց միջև մտերիմ հարաբերությունների։ Էրոսի նկարի միջոցով նկարիչն արտահայտում է այն միտքը, որ միայն իրար հետ կապված մարդկանց միջև կարող անկեղծ սեր լինել[7]։ Տղամարդն ու աղջիկը միասին նոտաների թերթ են բռնել, և այդ ժամանակ, հավանաբար, ինչ- որ մեկը սենյակ է մտնում, և աղջիկը, հանկարծակիի գալով շրջում է գլուխը։
Որպեսզի աղջկա դեմքն ավելի արտահայտիչ երևա, և հայացքն ավելի ուշադրություն գրավող լինի, Վերմեերը նրա գլխին նկարում է սպիտակ գլխաշոր և լուսավոր տոնով հագեցնում է դեմքի գույնը։ Այս աշխատանքի մեջ Վերմեերը առաջին պլան է բերում մարդկային փոխհարաբերությունները, ոչ դե գործողությունների զարգացում։ Ենթադրվում է, որ ձախ անկյունի թռչնի վանդակը նկարվել է հետագայում՝ այլ նկարիչների կողմից, քանի որ ներկի բաղադրությունը տարբեր է հիմնական ներկի բաղադրությունից[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության ընդհատված դաս» հոդվածին։ |
|
|