Զագրեբի սինագոգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | սինագոգ և demolished synagogue? |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Զագրեբ |
Դավանանք | հուդայականություն |
Հիմնական ամսաթվերը | 1867 |
Ճարտարապետ | Franjo Klein? |
Ճարտարապետական ոճ | նեոմավրիտանական ոճ |
Հիմնադրված | 1867 |
Փակված է | 1941 և հոկտեմբերի 12, 1941 |
Բարձրություն | 24 մետր |
Մակերես | 1540 քառակուսի մետր |
Zagreb Synagogue Վիքիպահեստում |
Զագրեբի սինագոգ (Zagrebačka sinagoga), նախկին գլխավոր սինագոգը Զագրեբ քաղաքում։ Եղել է Խորվաթիայի հրեական համայնքի կրոնական երկրպագության հիմնական վայրը։
Զագրեբում 19-րդ դարի կեսերին հրեական բնակչության թվի ավելացման կապակցությամբ որոշում է կայացվել կառուցել սինագոգ[1][2]։ Սինագոգի ճարտարապետ է նշանակվել Ֆրանյո Քլեյնը։ Շինարարությունն սկսվել է 1866 թվականին և ավարտվել 1867 թվականին։ Սինագոգը պաշտոնապես բացվել է 1867 թվականի սեպտեմբերի 27-ին[3]։ 1880 թվականի երկրաշարժի ժամանակ սինագոգը աննշան վնասվածքներ է ստացել, որոնք վերանորոգվել են հաջորդ տարի[4]։ 1941 թվականին՝ Հարավսլավական գործողությունից հետո, Հարավսլավիայի Թագավորությունը կազմալուծվել է, և ստեղծվել է Խորվաթիայի անկախ պետությունը[3]։ 1941 թվականի նոյեմբերին Զագրեբի քաղաքապետ Իվան Վերները հրաման է տվել սինագոգի քանդման մասին, իբր այն պատճառով, որ սինագոգը չի սազում քաղաքային բնապատկերին։ Սինագոգի ապամոնտաժումն սկսվել է 1941 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվել 1942 թվականի ապրիլին։ Շենքի քանդման ողջ գործընթացը լուսանկարվել է քարոզչական նպատակներով, իսկ լուսանկարները Զագրեբում տեղի ւնեցած հակասեմական ցուցահանդեսում ներկայացվել են հանրությանը[5]։ 2001 և 2015 թվականներին Զագրեբի հրեական համայնքը քաղաքապետարանին ներկայացրել է հրեական բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի, ինչպես նաև Պրահայի փողոցում սինագոգի կառուցման նոր պլանները։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի սինագոգ» հոդվածին։ |