Էդիթ Էյնջ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1873 |
Ծննդավայր | Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1948 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սուֆրաժիստ |
![]() |
Էդիթ Էյնջ(սեպտեմբերի 10, 1873, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 25, 1948), ամերիկացի սուֆրաժիստ[1][2][3],«Լուռ պահապաններ» ընտրական իրավունքի պաշտպանության կազմակերպության անդամ։ Էյնջը միացավ Ալիս Փոլի գլխավորած Ազգային Կանանց կուսակցությանը NWP-ին՝ նպատակ ունենալով վավերացնել 19-րդ ուղղումը (վավերացվել է 1920 թվականին)։ Էյնջը ձերբակալվել է մոտավորապես հինգ անգամ 1917 թվականի սեպտեմբերից մինչև 1919 թվականի հունվարը NWP-ի բողոքի ցույցերի ժամանակ «ապօրինի հավաքների» համար։ Ապա շարունակեց ծառայել որպես NWP-ի գանձապահ[4]
Էյնջը ծնվել է Անգլիայում և 1884 թվականին մանուկ հասակում ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։ Նրա ծնողները՝ Ուիլյամը և Սյուզան Էյնջն ունեցել են տասը երեխա[5]։
1915 թվականին Էդիթը մասնակցել է Նյու Յորքում ընտրական իրավունք ձեռք բերելու շարժմանը[6]։ Նա գլխավորեց մասնակցությունը «Ազատության ջահը» միջոցառմանը, որտեղ ընտրական իրավունք ունեցողները Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Փենսիլվանիայից՝ կազմակերպում էին միջոցառումներ՝ ավելի մեծ մասնակցություն և իրազեկում անելու նպատակով, ինչպես նաև ֆինանսավորում հավաքելու ընտրական իրավունքի շարժման և հանրահավաքների համար[7]։
Նյու Յորքի ընտրական իրավունքի վերաբերյալ իր աշխատանքից հետո Էյնջը տեղափոխվեց Նյու Յորք՝ հանդես գալու կանանց ընտրության ազգային իրավունքի պաշտպանության համար։ 1917 թվականի նոյեմբերի 10-ին ընտրական իրավունք ունեցողներ Էդիթ Էյնջը և Էլեոնոր Քալնանը ձերբակալվեցին Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց անցկացնելուց հետո[8]։
Բողոքի ցույցը խաղաղ է եղել, և 68 ընտրական իրավունքի ներկայացուցիչներ ցույց են անցկացրել՝ հանուն 19-րդ ուղղումի ընդունման։ Էյնջը և Քալնանը կրում էին ցուցանակ, որի վրա գրված էր.
![]() |
Որքա՞ն ժամանակ պետք է կնոջը զրկեն ձայնից այն կառավարությունում, որը զորակոչում է իրենց որդիներին | ![]() |
։
Էյնջը և այլ ընտրական իրավունքի պաշտպաններ դատապարտվել են 60 օրվա ազատազրկման Լորտոնի Վիրջինիա նահանգի Occoquan Workhouse-ում «անօրինական հավաքների» համար։ Էդիթը մենախցում է բանտարկվել, ձերբակալվածներից շատերը խոշտանգումների են ենթարկվել։ Իսկ այդ իրադարձությունը կոչվել է «Ահաբեկչության գիշեր»[9][10]։
Էյնջը կրկին ձերբակալվել է 1918 թվականի օգոստոսի 15-ին Լաֆայետ հրապարակում ցույցի համար։
Watch Fire Demonstrations-ի ժամանակ, Լաֆայեթ հրապարակում, NWP-ի անդամները այրել են նախագահ Վուդրո Վիլսոնի ելույթների պատճենները սափորների մեջ[11]։ Էյնջն առաջինն էր, ով վառեց իր սափորը[12]։ Կանայք, այդ թվում՝ Էյնջը, կրկին ձերբակալվել են։