Էդվարդ Լանսդեյլ | |
---|---|
փետրվարի 6, 1908[1] - փետրվարի 23, 1987[1] (79 տարեկան) | |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մահվան վայր | ՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Վիետնամի պատերազմ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Պարգևներ |
Էդվարդ Գերի Լանսդեյլ (անգլ.՝ Edward Geary Lansdale, փետրվարի 6, 1908[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 23, 1987[1], ՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ)[3], ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա, գեներալ-մայոր, որը ծառայել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակում և Կենտրոնական հետախուզական վարչությունում: Հասել է գեներալ-մայորի կոչման և 1963 թվականին պարգևատրվել է «Գերազանց ծառայության» մեդալով։ Եղել է Սառը պատերազմում ԱՄՆ ավելի ագրեսիվ գործողությունների վաղ ջատագովներից։
Ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, մահացել է Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում և թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը: Ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսնությունից ունեցել է երկու որդի։ 1945-1948 թվականներին ծառայել է Ֆիլիպիններում, 1954-1957 թվականներին եղել է Հարավային Վիետնամի Սայգոնի ռազմական առաքելության ղեկավարը՝ ակտիվորեն մասնակցելով Վիետնամի ազգային բանակի վարժանքներին։ 1957-1963 թվականներին աշխատել է ԿՀՎ-ում, այդ թվում՝ մասնակցել Ֆիդել Կաստրոյի սպանության պլանավորված գործողությունների նախապատրաստմանը։ 1965-1968 թվականներին կրկին ծառայել է Վիետնամում: Հրատարակել է ինքնակենսագրություն և հուշեր։
Մի շարք աղբյուրներ ցույց են տալիս, որ Լենսդեյլը Գրեհեմ Գրինի «Հանգիստ ամերիկացին» վեպի հերոսի նախատիպերից մեկն է, սակայն Լենսդեյլը Վիետնամ է ժամանել 1954 թվականին, իսկ Գրինի վեպն ավարտվել է 1952 թվականին։
Հետախուզության պաշտոնաթող սպա և հետախուզության պատմաբան Լերոյ Ֆլետչեր Պրուտին պնդել է, որ գեներալ Լենսդեյլը նախագահ Քենեդու սպանության անմիջական կազմակերպիչն է եղել, որը կատարվել է ԿՀՎ-ի և զինվորականների միջև դավադրության արդյունքում[4]:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Լանսդեյլ» հոդվածին։ |
|