Էլիզաբեթ Գիլմոր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան և Արևելյան ավագ դպրոց |
Մասնագիտություն | պատմաբան, հիշատակագիր, ակտիվիստ, երաժիշտ և տավղահար |
Զբաղեցրած պաշտոններ | Mormon missionary? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | elizabethsmart.com |
Elizabeth Smart Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Էնն Գիլմոր (անգլ.՝ Elizabeth Ann Gilmour, ծնունդով՝ Սմարթ (Smart), նոյեմբերի 3, 1987, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1]), երեխաների անվտանգության ամերիկացի ակտիվիստ և ABC News-ի մեկնաբան[2]։ Առաջին անգամ իր երկրի ուշադրության կենտրոնում հայտնվել է 14 տարեկանում, երբ նրան Սոլթ Լեյք Սիթիում գտնվող իր տնից առևանգել էր մանկապիղծ Բրայան Դեյվիդ Միտչելը։ Միտչելը և նրա կինը՝ Վանդա Բարզին, աղջկան գերության մեջ պահել են ինը ամիս, մինչև նրան փրկել են ոստիկանները Սենդիի փողոցում։
Էլիզաբեթ Էն Սմարթը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգների Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ Էդվարդ «Էդի» և Լոիս Սմարթի ընտանիքում։ Նրա ընտանիքը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու մի մասն էր[3]՝ չորս եղբայրների և մեկ քրոջ հետ. նա ընտանիքի երկրորդ ավագ երեխան է։ Էլիզաբեթը հաճախել է Բրայանթի միջնակարգ դպրոցը և Սոլթ Լեյք Սիթիի Արևելյան ավագ դպրոցը։ Ավելի ուշ նա հաճախել է Բրիգամ Յանգի համալսարան, որտեղ ստացել է երաժշտության բակալավրի աստիճան՝ սովորելով տավիղի բաժնում[4][5]։
2002 թվականի հունիսի 5-ին Էլիզաբեթին առևանգել են Սոլթ Լեյք Սիթիում գտնվող իր ընտանիքի տան ննջասենյակից։ Հաջորդ ինը ամիսների ընթացքում Սմարթին ամեն օր բռնաբարել են, կապել և սպառնացել, որ կսպանեն, եթե նա փորձի փախչել[6]։ Էլիզաբեթին ոստիկանները փրկել են 2003 թվականի մարտի 12-ին Յուտա նահանգի Սենդի քաղաքի փողոցներից մեկից, որը գտնվում էր նրա տնից 18 մղոն (29 կմ) հեռավորության վրա։ Երկու վկաներ ճանաչել են առևանգողներ Բրայան Դեյվիդ Միտչելին և Վանդա Իլին Բարզիին՝ America's Most Wanted էպիզոդից։
2010 թվականին Բարզին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման դաշնային բանտում՝ առևանգմանը մասնակցելու համար, սակայն վաղաժամ ազատ է արձակվել 2018 թվականի սեպտեմբերի 19-ին[7]։ Միտչելը մեղսունակ է ճանաչվել, թեև դատաբժշկական հոգեբանները նրա մոտ ախտորոշել են հակասոցիալական և նարցիսիստիկ անձնային խանգարում, իսկ 2011 թվականին նա դատապարտվել է ցմահ բանտարկության[1]։
Աղջկա առևանգումն ու փրկությունը լայնորեն լուսաբանվել են և դարձել «Էլիզաբեթի վերադարձը տուն» և «Ամեն ինչ աչքի առաջ. զարմանալի ճշմարտությունը Էլիզաբեթ Սմարթի հետաքննության հետևում» ոչ գեղարվեստական գրքերի[8], ինչպես նաև «Էլիզաբեթ Սմարթի պատմությունը» (2003)[9], «Ես Էլիզաբեթ Սմարթն եմ» (2017)[10] և «Էլիզաբեթ Սմարթ։ Ինքնակենսագրություն» (2017) հեռուստատեսային ֆիլմերի առարկա։
Էլիզաբեթ Սմարթի ազատ արձակումից մեկ ամիս անց Յուտա նահանգը փոխարինել է այն ժամանակ գոյություն ունեցող Rachael Alert[11] համակարգը AMBER Alert երեխաների առևանգման մասին զգուշացման համազգային համակարգով՝ որպես համազգային օրենսդրական փոփոխությունների մաս։ Թեև Rachael Alert-ը չեղարկվել է, համակարգը հաջողությամբ աշխատել է ներդրումից հետո երկու տարվա ընթացքում[12]։
«Այսօր Էլիզաբեթի գործով AMBER Alert է գործարկվել, մինչ նա իմ աշխատասենյակում [տեղեկացման] տեսագրությունն էր խնդրում։ Տեղեկացումը դիտելուց հետո Էլիզաբեթը հարցրել է, թե ինչու օրենքը չի ընդունվել, երբ այն փրկում էր այդքան երեխաների կյանքեր... Ես չկարողացա նրան պատասխանել»:- Էդվարդի, Լոիսի և Էլիզաբեթ Սմարթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ուղարկված բաց նամակի բաժին, 2003 թվականի մարտի 18[13]
2006 թվականի մարտի 8-ին Սմարթը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առջև՝ ի պաշտպանություն սեռական գիշատիչների մասին օրենսդրության և AMBER Alert համակարգի։ Հուլիսի 26-ին ելույթ է ունեցել Ադամ Ուոլշի ակտի ստորագրումից հետո։
2008 թվականի մայիսին Էլիզաբեթը մեկնել է Վաշինգտոն, որտեղ ներկայացրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հրատարակած «Դու մենակ չես» գիրքը[14][15][16]։
2011 թվականին Սմարթը հիմնել է Էլիզաբեթ Սմարթի հիմնադրամը, որի նպատակն է «հույս ներշնչել և վերջ տալ սեռական բռնություններին և վիկտիմիզացիային կանխարգելման, վերականգնման և քարոզչության միջոցով»[17]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գիլմոր» հոդվածին։ |
|