Էլսա Կելլի | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական ռադիկալ միություն |
---|---|
Կրթություն՝ | Բուենոս Այրեսի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, համալսարանի դասախոս, դատավոր և դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 28, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Էլսա Ռոզա Դիանա Կելլի (իսպ.՝ Elsa Rosa Diana Kelly, փետրվարի 28, 1939, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, դիվանագետ։ Որպես փորձագետ` ներկայումս ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանում դատավոր է։ Արգենտինայի դիվանագիտության պատմության մեջ բազմաթիվ պաշտոններ է ստանձնել և եղել է Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը (դեսպանը) Իտալիայում, Ավստրիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
Կելլին ծնվել է 1939 թվականի փետրվարի 23-ին Բուենոս Այրեսում[1]։ 1960 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի կողմից արժանացել է կրթաթոշակի։ Կելլին եղել է Միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր[2]։ Նա սկսել է իր դիվանագիտական կարիերան Instituto del Servicio Exterior de la Nación համալսարան ընդունվելով։ Կելլին դարձել է դեսպան 1984 թվականին։ Միջազգային հարաբերությունների և կրոնի նախարարությունում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել, ներառյալ՝ Դեսպանների բարձրագույն խորհրդի անդամի, մշակութային կապերի գծով տնօրենի և բնապահպանության հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները։ Էլսան Ռաուլ Ալֆոնսինի ղեկավարությամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում[3]։
1985-1989 թվականներին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ին (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը) ներկայացրել է Արգենտինան։ Մինչև 2003 թվականը եղել է Իտալիայում Արգենտինայի դեսպանը[4]։ 2003-2006 թվականներին եղել է Իտալիայում Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը[5]։ 2010 թվականին Կելլին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմից նշանակվել է Վաշինգտոնում կայացած Միջուկային Միջազգային գագաթաժողովի ազգային համակարգողի պաշտոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանի դատավորի պաշտոնում՝ դառնալով կառույցի 20 անդամներից միակ կինը[6]։ Այս պաշտոնում նա մնացել է ինը տարի[7][8]։
2008 թվականին Կոնեքս հիմնադրամի կողմից դիվանագիտական ոլորտում համար մատուցած ծառայությունների համար արժանացել է «Կոնեքս» մրցանակի[9]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Կելլի» հոդվածին։ |
|