Էկպե Յուդո Ekpe Udoh | |||||
Էկպե Յուդոն «Միլուոքի Բաքս» ակումբի կազմում | |||||
Ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | ծանր հարձակվող և կենտրոնական | ||||
Համար | № 6 | ||||
Ի ծնե տրված անունը | Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո | ||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1987 (37 տարեկան) | ||||
Ծննդավայր | Էդմոնտ, Օկլահոմա, ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,08 մ | ||||
Քաշ | 111 կգ | ||||
Դպրոց | Սանտա Ֆե | ||||
համալսարան | Միչիգանի համալսարան | ||||
Դրաֆթի տարի | 2010 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | ||||
Կարիերա սկիզբ | 2006 թվական | ||||
|
Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո (անգլ.՝ Ekpedeme Friday "Ekpe" Udoh, մայիսի 20, 1987, Էդմոնդ, Oklahoma County, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս ԲԱԱ-ի «Յութա Ջազ» ակումբում։ Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ 2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո։
Էկպե Յուդոն սովորել է Էդմոնտի Սանտա Ֆեի բարձրագույն դպրոցում։ Հետագայում կրթությունը շարունակել է Միչիգանի համալսարանում։
2006/2007 մրցաշրջանում[1] կամ սկսնակների մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ։ Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 20,3 րոպե, հավաքում էր 5,0 միավոր, 4,0 անդրադարձ, 0,7 խլում և 1,9 կասեցում։ Միջինը թույլ էր տալիս 0,8 կորուստ, փոխանցում էր 0,8 փոխանցում և հավաքում էր 1,9 անձնական դիտողություն։
2007/2008 մրցաշրջանում[1] կամ երկրորդ կուրսեցիների մրցաշրջանում նա անցկացրել է 32 խաղ։ Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 26,0 րոպե, հավաքում էր 6,0 միավոր, 5,0 անդրադարձ, 0,8 խլում և 2,9 կասեցում։ Միջինը թույլ էր տալիս 1,1 կորուստ, փոխանցում էր 0,9 փոխանցում և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն։
2008/2009 մրցաշրջանում հանդես չի եկել[1]։
2009/2010 մրցաշրջանում Յուդոն Բեյլոր համալսարանի կազմում անցկացրել է 36 խաղ[1]։ Այս մրցաշրջանում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 35,1 րոպե, միջինը հավաքում էր 13,9 միավոր, 9,8 անդրադարձ, 0,8 խլում և 3,7 կասեցում, միջինը թույլ էր տալիս 2,4 կորուստ, փոխանցում էր 2,7 փոխանցում, և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն։
2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո[2]։ Էկպեն դաստակի վնասվածքի պատճատով ակումբի կազմում դեբյուտելէ ընդամենը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Մայամի Հիթ» ակումբի դեմ խաղում[3][4]։
2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի[5]։
2015 թվականի հուլիսի 28-ին Յուդոն միամյա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ[6]։ Առաջին մրցաշրջանում միանգամից հայտնվել է մեկնարկային հնգյակում՝ դառնալով ակումբի գլխավորներից մեկը։ «Ֆեներբահչե»-ի հետ գրավել է Թուրքիայի գավաթը՝ 67-65 հաշվով հաղթելով «Դարյուշաֆակային»։ Այդ մրցաշրջանում ակումբը կարողացավ դուրս գալ Եվրալիգայի Քառորդ եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակի ընթացքում 96–101 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին[7]։ Եվրալիգայի 27 խաղերի ընթացքում Յուդոն միջինը հավաքում էր 12,6 միավոր, և կատարում 5,1 անդրադարձ։ «Ֆեներբահչեն» մրցաշրջանի ավարտից հետո նույնպես դարձել է Թուրքիայի չեմպիոն։
2016 թվականի հուլիսի 11-ին Յուդոն 1+1 ծրագրով ակումբի հետ վերակնքել է պայմանագիրը[8]։ 2016-17 մրցաշրջանում Յուդոն ակումբի հետ դարձել է Եվրալիգայի չեմպիոն[9]։ Ըստ վերջին խաղի արդյունքների Էկպեն վաստակեց Քառորդ եզրափակչի ամենալավ խաղացողի տիտղոսը[10]։
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 58 | 18 | 17.8 | .437 | .000 | .656 | 3.1 | .7 | .4 | 1.5 | 4.1 |
2011 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 38 | 6 | 21.8 | .443 | .000 | .719 | 3.9 | .8 | .7 | 1.7 | 5.5 |
2011 | Միլուոքի Բաքս | 23 | 5 | 20.1 | .409 | .000 | .800 | 4.7 | 1.1 | .7 | 1.6 | 5.7 |
2012 | Միլուոքի Բաքս | 76 | 9 | 17.3 | .435 | .000 | .748 | 3.3 | .6 | .5 | 1.1 | 4.3 |
2013 | Միլուոքի Բաքս | 42 | 14 | 19.1 | .399 | .000 | .638 | 3.5 | .7 | .4 | 1.0 | 3.4 |
2014 | Լոս Անջելես Կլիպերս | 33 | 0 | 3.9 | .458 | .000 | .778 | .8 | .2 | .2 | .2 | .9 |
2017 | Յութա Ջազ | 63 | 3 | 12.9 | .500 | .000 | .750 | 2.4 | .8 | .7 | 1.2 | 2.6 |
Կարիերա | 333 | 55 | 16.1 | .437 | .000 | .724 | 3.0 | .7 | .5 | 1.2 | 3.7 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012 | Միլուոքի Բաքս | 4 | 0 | 13.5 | .444 | .000 | .000 | 1.5 | .3 | .5 | .5 | 2.0 |
2014 | Լոս Անջելես Կլիպերս | 4 | 0 | 3.0 | .333 | .000 | .000 | .8 | .0 | .0 | .0 | .5 |
2017 | Յութա Ջազ | 6 | 0 | 3.5 | 1.000 | .000 | .000 | .5 | .0 | .0 | .3 | .3 |
Կարիերա | 14 | 0 | 6.2 | .462 | .000 | .000 | .9 | .1 | .1 | .3 | .9 |
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)(թուրքերեն)