Էմանյուել դը Մարտոն ֆր.՝ Emmanuel de Martonne | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1873[1][2][3][…] Շաբրի[4] |
Մահացել է | հուլիսի 24, 1955[3][5] (82 տարեկան) Սո[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա[6] և Société hydrotechnique de France?[7] |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[8][9] |
Ազդվել է | Humberto Fuenzalida Villegas? |
Պարգևներ | |
Հայր | Ալֆրեդ դե Մարտոն |
Emmanuel de Martonne Վիքիպահեստում |
Էմանյուել դը Մարտոն (ֆր.՝ Emmanuel de Martonne, ապրիլի 1, 1873[1][2][3][…], Շաբրի[4] - հուլիսի 24, 1955[3][5], Սո[4]), ֆրանսիացի աշխարհագրագետ, «մարդու աշխարհագրության» ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչ, Փարիզի ԳԱ անդամ (1942)։ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր (1909 թվականից)։
1938-1952 թվականներին՝ Միջազգային աշխարհագրական միության պրեզիդենտ (1952 թվականից՝ պատվավոր նախագահ)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1933 թվականից)։ Դաշտային հետազոտություններ է կատարել Ֆրանսիայում, Ռումինիայում և եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Նշանակալից ներդրում է կատարել ֆիզիկական աշխարհագրության հիմունքների, գեոմորֆոլոգիայի, կլիմաների դասակարգման, ֆիգիկա-աշխարհագրական երկրագրության ուսումնասիրության մեջ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ընդհանուր և ռեգիոնալ (տեղանքային) ֆիզիկական աշխարհագրությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 351)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանյուել դը Մարտոն» հոդվածին։ |
|