Էնո Ռաուդ էստ․՝ Eno Raud | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիա |
Վախճանվել է | հուլիսի 10, 1996[3] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Հաապսալու, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Գրական անուն | Էնո Սամմալհաբե (էստ.՝ Eno Sammalhabe) |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Էստոնիա |
Կրթություն | Տարտուի համալսարան (1952) |
Ստեղծագործական շրջան | 1935 թվականից |
Ժանրեր | պատմվածք, բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սիպսիկ |
Աշխատավայր | Estonian State Publishing House? |
Պարգևներ | |
Ամուսին | Այնո Պերվիկ |
Զավակներ | Rein Raud?, Piret Raud? և Mihkel Raud? |
Eno Raud Վիքիպահեստում |
Էնո Ռաուդ (էստ․՝ Eno Raud, փետրվարի 15, 1928[1][2][3], Տարտու, Էստոնիա - հուլիսի 10, 1996[3], Հաապսալու, Էստոնիա)[4], էստոնացի մանկագիր, ում գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1978)։
Էնո Ռաուդը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Էստոնիայի Տարտու քաղաքում՝ հայտնի բանաստեղծ Մարտ Ռաուդի ընտանիքում։ 1952 թվականին Էնո Ռաուդն ավարտել է համալսարանի «էստոներեն լեզու» բաժինը։ 1952-1956 թվականներին նա աշխատել է Էստոնիայի ազգային հրատարակչությունների միությունում։ Հետագայում զբաղվել է գրական աշխատանքով։
Էնո Ռաուդն ամուսնացած էր գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Այնո Պերվիկի (էստ․՝ Aino Pervik) հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ռեյն Ռաուդ (ծնվել է 1961 թվականին, գրող, ճապոնագետ), Պիրետ Ռաուդ (ծնվել է 1971 թվականին, նկարչուհի, գրող), Միխկել Ռաուդ։
Մահացել է 1996 թվականի հուլիսի 9-ին Հաապսալու քաղաքում։
Իր առաջին ստեղծագործությունները Էնո Ռաուդը հրատարակել է 1930-ական թվականների վերջին «Laste Rõõm» մանկական ամսագրում. այդ ժամանակ նա հանդես է եկել Էնո Սամմալհաբե կեղծանունով (էստ․՝ Eno Sammalhabe - Էնո «Մամռոտ Մորուք»)։
Էնո Ռաուդի հայտնի երկերից հայտնի է «Նակսիտրալի» («Naksitrallid», 1972, 1975, 1979, 1982) գրքերի շարքը, որ պատմում էր նակսիտրալներ Մուֆտայի, Պոլբոտինկի ու Մամռոտ Մորուքի արկածների մասին։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է «Սիպսիկ» շորե տիկնիկի մասին պատմվածքների շարքը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Պատմվածքների շարքը մեծ ճանաչում է բերել հեղինակին, իսկ Սիպսիկը ժամանակի ընթացքում դարձել է էստոնական մանկական գրականության խորհրդանիշներից մեկը[5]։
Էնո Ռաուդը հեղինակել է նաև ավագ դպրոցականների համար նախատեսված երկեր։ Դրանցից է «Կրակ խավարած քաղաքում» ստեղծագործությունը, որ պատմում է 1941-1943 թվականների դեպքերի մասին, երբ երկիրը գտնվում էր գերմանական շրջափակման մեջ։ Էնո Ռաուդը գրել է նաև մուլտֆիլմերի սցենարներ՝ «Փոքրիկ վերահսկիչը» (1962), «Յաակն ու ռոբոտը» (1965), «Այդպիսի գործեր» (1973), «Ծաղրածուն ու Կրոպսը» (1976), «Փոշեկուլ» (1978), «Կանաչ ցանկություն» (1989) և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնո Ռաուդ» հոդվածին։ |
|