Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1997[1][2] (26 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ավստրալիա | |||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Հայդուկ (Սպլիտ) | |||||||||||||||||
Համար | 20 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էնտոնի Կալիկ (անգլ.՝ Anthony Kalik, նոյեմբերի 5, 1997[1][2], Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, խաղում է որպես կիսապաշտպան։ Այժմ հանդես է գալիս խորվաթական Սպլիտի «Հայդուկ» ակումբում։
Էնտոնին ավստրալիական տարբեր ակումբների սան է։ Ավարտել ԱԻՍ ակումբի ակադեմիա, որտեղ էլ սկսել է իր կարիերան։ 2013 թվականին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Սենտրալ Կոստ Մարիներս» ակումբի հետ[3] և դարձել մայրցամաքի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն այդ ժամանակ։
2015 թվականի փետրվարի 7-ին նա իր նորամուտն է կատարել Ավստրալիայի լիգայում՝ «Ադելաիդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղի 60-րդ րոպեին փոխարինելով Էնտոնի Կասերեսին։
Փետրվարի 1-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Էնտոնիին վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Հայդուկ» ակումբ վեց ամիս ժամկետով՝ մինչև մրցաշրջանի ավարտը[4]։ Երիտասարդ ֆուտոլիստին նկատել է թիմի նախկին խաղացող Յոսիպ Սկոկոն[5]։ 2016 թվականի փետրվարի 20-ին Կալիկն իր նորամուտն է կատարել Խորվաթիայի առաջնությունում՝ «Լոկոմոտիվա» ակումբի դեմ խաղի ընդմիջումից հետո փոխարինելով Մանուել Արտեագային[6]։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը վեց ամիսների ընթացքում մասնակցել է 11 հանդիպման, սակայն ոչ մի գոլ չի հեղինակել։
2016 թվականի մայիսի 28-ին «Հայդուկ» ակումբը գնել է խաղացողի տրանսֆերը 32 հազար եվրոյով[7][8]։
Ավստրալիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Էնտոնի Կալիկն անցկացրել է երկու հանդիպում։
Կալիկն արմատներով Խորվաթիայից է։ Նա դեռ երեխա էր, երբ իր ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա Խորվաթիայի Կորչուլա կղզու մոտակայքից։ Հայրը` Դենիսը, եղել է կղզու թիմի ֆուտբոլիստ[9]։ Մայրը` Ֆրանցիսը, ծնվել է Վելա Լուկայում[10]։
|