Էվելին Ջոնսոն անգլ.՝ Evelyn Johnson | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1909 |
Ծննդավայր | Corbin |
Մահացել է | մայիսի 10, 2012[1] (102 տարեկան) |
Մահվան վայր | Morristown |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Tennessee Wesleyan University? |
Մասնագիտություն | օդաչու |
Պարգևներ և մրցանակներ | |
Evelyn Bryan Johnson Վիքիպահեստում |
Էվելին Ջոնսոն(անգլ.՝ Evelyn Bryan Johnson, նոյեմբերի 4, 1909, Corbin - մայիսի 10, 2012[1], Morristown), ամերիկուհի օդաչու, հայտնի ավիակոնստրուկտոր։
Էվելին Ջոնսոնը ծնվել է 1909 թվականին, Կենտուկի նահանգի Քորբին քաղաքում, եղել է Թենեսի Վեսլեյան համալսարանի շրջանավարտ[2]։
Որպես ամենաշատ թռիչքներ կատարած՝ կին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ընդհանուր առմամբ նա օդում անցկացրել է 7 տարի։ Ջոնսոնը թռչել է սովորել 1944 թվականից, երբ մտել է ռազմական ավիացիայի ոլորտ։ Նա այդ ժամանակ եղել է 36 տարեկան և ավարտել է իր օդաչուի կարիերան 2006 թվականին՝ երբ լրացել է նրա 96-ամյակը։
Մի քանի տասնամյակ ավիակոնստրուկտոր է աշխատել ամերիկյան ավիացիոն դպրոցներում, կրթել է մոտ 3000 օդաչուի, մոտ 9000 օդաչուից ընդունել քննություն։ Կոլեգաներն ու ուսանողները նրան կնքել են «Մայր Թռչուն» մականունը։
Եղել է առաջին կին-օդաչուներից, որը ստացել է օդաչուի վկայական։ Նա նշել է, որ երկու անգամ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, բայց նա կարողացել է խուսափել վթարից։
Կարևոր չէ, թե ինչքան խնդիրներ ունեմ ես երկրի վրա, սակայն երբ թռչում եմ, մոռանում եմ նրանց մասին։ - Էվելին Ջոնսոն, 2005
|
2006 թվականին Էվելին Ջոնսոնը խոշոր ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով բժիշկներն անդամահատել են նրա ոտքը[3]։
Մահացել է 102 տարեկանում[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Ջոնսոն» հոդվածին։ |
|