Էրոիկա լեհ.՝ Eroica | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | դրամա[1] և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | հունվարի 4, 1958[2] |
Լեզու | լեհերեն և գերմաներեն[2] |
Ռեժիսոր | Անջեյ Մունկ[3][1] |
Սցենարի հեղինակ | Եժի Ստեֆան Ստավինսկի |
Դերակատարներ | Էդվարդ Ձևոնսկի[3], Տադեուշ Լոմնիցկի, Լեոն Նեմչիկ[3], Բոգումիլ Կոբիելա, Մարիուշ Դմոխովսկի, Կազիմեժ Օպալինսկի, Կազիմեժ Ռուձկի, Ռոման Կլոսովսկի, Ստանիսլավ Բարեա, Վիտոլդ Պիրկոշ, Վոյցեխ Սեմյոն, Թերեզա Շմիգելյուվնա, Բարբարա Պոլոմսկայա, Իգնացի Մախովսկի, Տոմաշ Զալիվսկի, Զոֆիա Չերվինսկայա, Ռոման Վիլհելմի, Միխալ Շևչիկ, Բոգդան Բաեր, Էմիլ Կարևիչ, Տոմաշ Լենգրեն, Զիգմունտ Լիստկևիչ, Հենրիկ Բոնկ, Յուզեֆ Կոստեցկի, Յուզեֆ Նովակ, Տադեուշ Յանչար, Ռոման Պոլանսկի, Mieczysław Waśkowski?, Julian Dziedzina?, Roman Hubczenko? և Jerzy Felczyński? |
Օպերատոր | Եժի Վույչիկ |
Երաժշտություն | Յան Կրենց |
Մոնտաժ | Միրոսլավա Գարլիցկա[2] |
Պատմվածքի վայր | Լեհաստան |
Կինոընկերություն | Studio Filmowe Kadr |
Տևողություն | 78 րոպե |
«Էրոիկա» (լեհ.՝ Eroica), 1958 թվականի լեհական սև-սպիտակ ռազմական ֆիլմ։ Դրաման բաղկացած է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին երկու առանձին նովելներից, որոնք 1944 թվականի Վարշավայի ապստամբության և Գերմանիայի ռազմագերիների ճամբարի մասին են։ Եղել է նաև երրորդ նովելը, որի գործողությունները տեղի են ունեցել Լեհաստանի լեռներում, սակայն ռեժիսորը որոշել է հրաժարվել է դրանից։ Այն Լեհական հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել է 1972 թվականին[4][5]։
Սովորական լեհ քաղաքացին չի ցանկանում մասնակցել զավթիչների դեմ ապստամբությանը։ Սակայն պատահաբար տեղի տալով հորդորներին՝ մասնակցել է հունգարացի զինվորների հետ ապստամբների բանակցություններին, որոնք տեղի են ունեցել ապստամբությանը միանալ ցանկացող թշնամու բանակում։ Վտանգելով կյանքը՝ նա փոխանցել է գաղտնագրված տեղեկությունը, սակայն ոչ մի օգուտ չի տալիս ապստամբներին։
Գերմանական կոնցլագերի լեհ ռազմագերի սպաները քննարկում են իրենց ընկերոջ հուսահատ արարքը, որը փախուստ էր կատարել։ Իրականում նա չէր փախել, այլ թաքնվել էր ճամբարի տարածքում, որպեսզի մյուս բանտարկյալները չկորցնեն այն հույսը, որ կարող են այդեղից հասնել ազատության։
Դերակատար | Դեր |
---|---|
Էդվարդ Ձևոնսկի | Ձիձյուս Գուրկևիչ |
Իգնացի Մախովսկի | մայոր «Որոտ» |
Լեոն Նեմչիկ | Իշտվան Կոլյա, հունգարացի սպա |
Կազիմեժ Օպալինսկի | պարետ Մոկոտովա |
Կազիմեժ Ռուձկի | փոխտեղակալ Տուրեկ |
Հենրիկ Բոնկ | պորուչիկ Կրիգեր |
Մարիուշ Դմոխովսկի | պորուչիկ Կորվին-Մակովսկի |
Տադեուշ Լոմնիցկի | պորուչիկ Զավիստովսկի |
Բոգումիլ Կոբելյա | փոխտեղակալ Դոմբեցկի |
Յուզեֆ Նովակ | պորուչիկ Կուժավա |
|