Թաղեք ինձ շրիշակի հետևում (ֆիլմ)

Թաղեք ինձ շրիշակի հետևում
ռուս.՝ Похороните меня за плинтусом
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
ՀիմքԹաղեք ինձ շրիշակի հետևում
Թվական2009
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սնեժկին
ՊրոդյուսերՄիխայիլ Լիտվակ
Սցենարի հեղինակՍերգեյ Սնեժկին
ԴերակատարներՍվետլանա Կրյուչկովա, Ալեքսեյ Պետրենկո, Մարիա Շուկշինա, Կոնստանտին Վորոբյով, Վալերի Կուխարեշին, Մարգարիտա Բիչկովա, Անատոլի Ձիվաև, Նադեժդա Ռյազանցևա, Լիանա Ժվանիա և Սամվել Մուժիկյան
Տևողություն117 րոպե
Բյուջե1 000 000 $
Շահույթ1 136 883 $

«Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Սնեժկինը Պավել Սանաևի համանուն վիպակի հիման վրա։ Էկրան է բարձրացել 2009 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ֆիլմի պրեմիերան հեռուստատեսությամբ կայացել է 2011 թվականի փետրվարի 6-ին Ռուսաստանի Առաջին ալիքով։

Ի տարբերություն գրքի, ֆիլմը կենտրոնացած է Սաշա Սավելևի ծննդյան օրվա շուրջ, ինչի պատճառով ֆիլմից դուրս մնացել են գրքի շատ վառ դրվագներ։ Տատիկի դերին հավակնել են Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան, Ելենա Սանաևան և Էրա Զիգանշինան։

Ֆիլմի սյուժեն հիմնականում համընկնում է վիպակի սյուժեի հետ միայն ֆիլմի գործողությունները ժամանակային առումով սեղմված են և տևում են երկու օր։ Ութամյա Սաշա Սավելևն ապրում է տատի ու դերասան պապի հետ. տղային չեն տալիս մորը։ Տատը հոգ է տանում հաճախ հիվանդացող թոռան մասին և նրան դաստիարակում է խենթ սիրով, որն աստիճանաբար վերածվում է իսկական բռնակալության։

  • Ալեքսանդր Դրոբիտկո – Սաշա Սավելև (նախատիպ՝ Պավել Սանաև)
  • Սվետլանա ԿրյուչկովաՆինա Անտոնովնա Սավելևա, Սաշայի տատը (նախատիպ՝ Լիդիա Սանաևա)
  • Ալեքսեյ ՊետրենկոՍեմյոն Միխայլովիչ Սավելև, Սաշայի պապը, Նինա Անտոնովնայի ամուսինը/այրին (նախատիպ՝ Վսեվոլոդ Սանաև)
  • Մարիա ՇուկշինաՕլգա, Սաշայի մայրը, Նինա Անտոնովնայի և Սեմյոն Միխայլովիչի դուստրը (նախատիպ՝ Ելենա Սանաևա)
  • Կոնստանտին Վորոբյով – Անատոլի, նկարիչ, Օլգայի փաստացի ամուսինը (նախատիպ՝ Ռոլան Բիկով)
  • Վալերի Կուխարեշին – Աարոն Մոիսեևիչ, հոմեոպաթ
  • Մարգարիտա Բիչկովա – Գալինա Սերգեևնա, Սաշայի բժիշկը
  • Անատոլի Ձիվաև – վրացի սրճարանում
  • Նադեժդա Ռյազանցևա – բուֆետապանուհի
  • Ռոման Գրիբկով – ճանապարհային ոստիկան
  • Լիանա Ժվանիա – դռնապանուհի
  • Լարիսա Դոբրովոլսկայա – հարևան շքամուտքում
  • Դենիս Կիրիլով – մեքենայի սեփականատեր
  • Սամվել Մուժիկյան

Պավել Սանաևը նախատեսել է հանդես գալ որպես ռեժիսոր, բայց հետո փոխել է միտքը։ Սանաևը հայտարարել է, որ իր վիպակից պատրաստել են բռնությունների մասին պատմող ֆիլմ, «որտեղ տատն ատում է թոռանը և ամեն կերպ գլուխն ուտում է»[1]։

«Թաղեք ինձ շրիշակի հետևում» կարդացածներին պետք չէ բացատրել, որ դա այդպես չէ։ Հիանալի դերասանուհի Սվետլանա Կրյուչկովան, ցավոք, խաղում է տատիկին նույն նոտայի վրա՝ ճնշում է ու ճնշում»։

Սվետլանա Կրյուչկովան, ի պատասխան քննադատության, պնդում է[2], որ ֆիլմի շատ տեսարաններ հանվել են պրոդյուսերների կամքով։

Պրոդյուսերների կամքով խաղացածի մի մասը չի ընդգրկվել ֆիլմում։ Որոշ տեսարաններ անիրավականորեն հանվել են։ Եղել են շատ քնքուշ տեսարաններ, որտեղ տատը չի գոռում։ ...Նաև ֆիլմում չեն ներառվել այդ կնոջ տրամադրության հանկարծակի փոփոխությունները։ Ի վերջո, խենթ մարդը միշտ կոնկրետ է, բայց նրա առանձնահատկություններից մեկը մյուսի հետ կապված չէ։ Ես երկար պայքարեցի մի քանի տեսարանների համար, բայց, ավաղ, ինձ չլսեցին։

Կրյուչկովայի պնդումը հաստատվում է նկարահանումներից դուրս արված բազմաթիվ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, որ ֆիլմից իսկապես շատ դրվագներ են հանվել, որոնք ֆիլմը ավելի մոտ կդարձնեին գրքին[3]։

  • 2009 – «Կինոտավր 2009» հիմնական մրցույթի մասնակից,
  • 2009 – «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի փակման ֆիլմ,
  • 2009 – Լավագույն դերասանուհի մրցանակ (Սվետլանա Կրյուչկովա) «Մոսկվայի պրեմիերա» փառատոնում,
  • 2010 – «Նիկա» մրցանակի դափնեկիր 2009 թվականի «Լավագույն դերասանուհի» (Սվետլանա Կրյուչկովա) և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Մարիա Շուկշինա) անվանակարգերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александр Нечаев (2009 թ․ նոյեմբերի 26). «Павел Санаев: «В кино не должно быть правды жизни»». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  2. Александр Нечаев (2009 թ․ դեկտեմբերի 2). «Актриса Светлана Крючкова: «На съемках меня чуть саму не похоронили за плинтусом!»». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  3. «Похороните меня за плинтусом (фильм, фотогалерея, часть 1) — RuData.ru». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.